- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 40-45 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ շոկոլադե կրեմով
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ալյուր - 300 գր
- կարագ - 75 գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 100 գր
- թթվասեր - 2 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- Փուդինգային կրեմի համար՝
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 100 գր
- կակաո - 1 ճ/գդ
- շոկոլադ կաթնային - 100 գր
- կաթ - 600 մլ
- օսլա (крахмал) - 3 ճ/գդ
- Ջնարակի համար՝
- կակաո - 2 ճ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- կարագ - 50 գր
- թթվասեր - 3 ճ/գդ (բարձր յուղայնությամբ)
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 8-10:
Փափկեցրած կարագը շաքարավազի և վանիլինի հետ տրորում ենք, մինչ ստանանք համասեռ զանգված: Ավելացնում ենք թթվասերը, ալյուրը, փխրեցուցիչը, ձուն ու խմոր հունցում: Ըստ անհրաժեշտության ալյուր ենք ավելացնում, որպեսզի ստանանք ձեռքերին չկպչող և հարթ խմոր:
Խմորը կիսում ենք 5 հավասար կտորների:
- Յուրաքանչյուրը կտորն ալրապատ սեղանի վրա բավական բարակ շրջանաձև գրտնակում ենք, այնուհետև կտրում 20 սմ տրամագծով ամանի չափով: Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում ենք և 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 8 րոպե թխում, մինչև ստանանք ոսկեգույն երանգ:
- Պատրաստի շերտերն իրար վրա ենք շարում:
- Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազը, ձուն ու կակաոն լցնում ենք ամանի մեջ և տրորում ենք: Ահա այսպիսի թանձր զանգված ենք ստանում:
- Ավելացնում ենք 400 մլ կաթ և դնում միջին ուժեղության կրակի վրա:
- Կտրատած շոկոլադը լցնում ենք զանգվածի մեջ և խառնում մինչև այն լուծվի: Թույլ կրակի վրա փայտե գդալով անընդհատ խառնելով զանգվածը եփում ենք, մինչև հասնի եռման աստիճանի:
Մնացած 200 մլ կաթի մեջ օսլա ենք լցնում և խառնում: Այնուհետև օսլայով զանգվածը լցնում ենք շոկոլադե զանգվածի մեջ և անընդհատ խառնելով մի քանի րոպե եփում մինչև թանձրանա (կրեմը շատ արագ է թանձրանում):
- Կրեմը թեթևակի սառեցնում ենք և դեռ տաք վիճակում քսում շերտերի վրա (եթե շատ սառեցնենք, ապա այն կթանձրանա): Շերտերը ևս պետք է տաք լինեն: Յուրաքանչյուր շերտի վրա 2.5-3 ճ/գդ կրեմ ենք լցնում:
- Վերևամասում կրեմ չենք քսում: Տորթը թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի սառչի, այնուհետև 3-4 ժամով դնում ենք սառնարանը:
Ջնարակի համար նախատեսված բաղադրիչները լցնում ենք փոքր կաթսայի մեջ և միջին ուժեղության կրակի վրա եփում ենք մինչև համասեռ դառնա, այնուհետև սառեցնում ենք և լցնում տորթի վրա:
Կարող ենք 100 գր շոկոլադը հալեցնել, քսել փայլաթիթեղի վրա և սառեցնել, այնուհետև առանձնացնել փայլաթիթեղից և ձևավորել տորթը:
Շոկոլադե կրեմով այս տորթն անտարբեր չի թողնի ոչ մեկի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
կներեք.այսինքն ինչպես՞ պատառաքաղով ծածկում ենք