- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25-30 minutes
Լավաշ հավի մսով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 8:
Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք և 22 X 30 չափի ձևամանը թեթևակի պատում յուղով: Հավի փափկամիսը և սոխը բարակ կտորնրով կտրատում ենք: Եթե սունկը խոշոր է, ապա մանրացնում ենք, եթե սպանախը սառեցված է, ապա հալեցնում ենք և հյութը քամում:
Թավայի մեջ 1ճ/գդ ձիթայուղ ենք լցնում և տաքացնում, այնուհետև ավելացնում ենք հավի փափկամսի կեսն ու մոտ 3 րոպե տապակում ենք մինչև կարմրի: Նույն կերպ տապակում ենք նաև մնացած հավի միսը ՝ 1 ճ/գդ ձիթայուղի մեջ: Դնում ենք ամանի մեջ:
- Թավայի մեջ 2 ճ/գդ ձիթայուղ ենք լցնում, ավելացնում ենք սոխը և մի քանի րոպե տապակում ենք մինչև փափկի: Այնուհետև ավելացնում ենք սունկը և տապակում ենք այնքան մինչև ավելորդ հեղուկը միջից դուրս գա, որից հետո կրակից վերցնում ենք և ավելացնում հավի վրա:
- Կարագը լցնում ենք թավայի մեջ և հալեցնում ենք: Ավելացնում ենք ալյուրն ու թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով, մոտ 30 վայրկյան տապակում, մինչև զանգվածի մեջ պղպջակներ առաջանան: Կրակից վերցնում ենք և աստիճանաբար ավելացնում կաթը՝ յուաքանչյուր անգամ լցնելուց հետո լավ խառնելով (եթե չխառնենք, գնդիկներ կառաջանան): Ավելացնում ենք մանանեխը, զանգվածը դնում միջին ուժեղության կրակի վրա և անընդհատ խառնելով մոտ 5 րոպե եփում ենք, մինչև սոուսը եռա և թանձրանա:
- Հավը, սունկն ու սոխը լցնում ենք սոուսի մեջ և հասցնում ենք եռման աստիճանի: Ավելացնում ենք սպանախը, կրկին հասցնում ենք եռման աստիճանի և վերցնում ենք կրակից, իսկ հետո աղ և պղպեղ անում:
- Եթե լավաշները մեծ են, ապա կիսում ենք: Յուրաքանչյուրի վրա լցնում ենք միջուկի 1/8 մասը և ռոլլերի տեսքով փաթաթում:
- Պատրաստի ռոլլերը դնում ենք ձևամանի մեջ:
- Վրան քերած պանիր ենք ցանում:
- Թխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 15-20 րոպե, մինչև վարդագույն կեղև առաջանա:
Ի դեպ, լավաշ հավի մսով կարող եք մատուցել հազարի թերթերի հետ: Բարի ախորժակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: