Տնային տնտեսուհիները հաճախ են դժգոհում, որ կաթը տաքացնելու ընթացքում այն վառվում է, կպչում և դառնում անպիտան։ Իսկ ի՞նչ անել այդ խնդիրներից խուսափելու համար: Այս անգամ մենք կներկայացնենք մի քանի խորամանկություններ, որոնք մեզ շատ կօգնեն այդ հարցում:
- Կաթսան պետք է պարզաջրել սառը ջրով և լավ չորացնել նախքան կաթը լցնելը:
- Պետք է կաթսայի պատերն ու հատակը պատել ռաֆինացված բուսայուղով, ինչի շնորհիվ կաթը ոչ միայն չի վառվի, այլև եռալու ընթացքում կաթսայից չի թափվի:
- Որպեսզի կաթը չկպչի, այն պետք է եռացնել չուգունե կաթսայի մեջ:
- Եթե, այնուամենայնիվ, կաթը վառվել է, ապա այն պետք է անմիջապես այլ կաթսայի մեջ լցնել և այդ կաթսան դնել սառը ջրի մեջ, իսկ վրայից ծածկել խոնավ կտորով, որպեսզի կաթի համը չփոխվի։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
gidek eskan tari kat ktakcnem eracnem vocmi angam ci varve enel malirovnu mej
Շատ լավ է, դա նշանակում է, որ Դուք տիրապետում եք բոլոր նրբություններին 🙂