- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 50 minutes
Սպանախով իտալական ուտեստ ՛՛Pasqualina՛՛
Բաղադրիչներ
- սպանախ - 750 գր
- սխտոր - 2 պճեղ
- ձիթայուղ - ըստ ճաշակի
- կաթնաշոռ - 250 գր
- ձու - 5 հատ
- պանիր պարմեզան - 70 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պատրաստի շերտավոր խմոր - 800 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձիթայուղը թավայի մեջ տաքացնում ենք, ավելացնում ենք սպանախն ու սխտորը և շոգեխաշում ենք (մինչև ջուրը քաշվի՝ մոտ 15 րոպե): Այնուհետև սխտորը հանում ենք և մի կողմ դնում:
- 1 ձուն, կաթնաշոռը (կարող եք վերցնել նաև ռիկոտտա), պարմեզանը, աղն ու պղպեղը լցնում ենք ամանի մեջ և լավ խառնում ենք:
- Ամանի մեջ ենք լցնում սպանախը և կրկին լավ խառնում ենք:
- Կլոր ձևամանի մեջ ենք լցնում 400 գր գրտնակած խմորը, այնուհետև պանրի հետ խառնած սպանախը: 3 փոսիկ ենք բացում և յուրաքանչյուրի մեջ մեկական ձու կոտրում:
- Թխվածքը ծածկում ենք խմորի երկրորդ շերտով (եզրերը լավ սեղմում ենք): Վերևամասում հարած ձու ենք քսում, այնուհետև պատառաքաղով մի քանի տեղ ծակծկում:
- Թխում ենք 50 րոպե՝ նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Բարի ախորժակ:
Իտալական զատկական այս համեղ թխվածքն անպայման պետք է փորձել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: