- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 50 minutes
Տորթ ”Կրեմբո շոկոլադի մեջ”
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- կակաո - 70 գր
- ջուր - 240 մլ
- շաքարավազ - 250 գր
- կարագ - 200 գր
- ձվի դեղնուց - 8 հատ
- ալյուր - 190 գր
- փխրեցուցիչ - 10 գր
- Մերենգայի համար՝
- ձվի սպիտակուց - 8 հատ
- շաքարավազ - 340 գր
- վանիլին - 80 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 75գր
- կակաո - 50 գր
- շաքարավազ - 50 գր
- ջուր - 80 մլ
- կարագ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Նշված բաղադրիչները նախատեսված են 32 x 32 չափսի ձևամանի հաշվարկով:
Պատրաստում ենք խմորը: Ջուրը, կակաոն, շաքարավազը, կարագը խառնում ենք իրար և եփում մինչև ստանանք համասեռ զանգված: Մի քիչ սառեցնում ենք, ավելացնում ենք դեղնուցները, փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և այդ ամենն իրար ենք խառնում: Տապակը պատում ենք յուղաթղթով, զանգվածը լցնում ենք տապակի մեջ և թխում 30 րոպե մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում եք, եթե չոր է դուրս գալիս խմորի միջից, ուրեմն պատրաստ է: Բիսկվիթը ցանցի վրա սառեցնում ենք:
- Պատրաստում ենք մերենգան: Ձվի սպիտակուցները շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք մինչ ստանանք փայլուն և լավ կայուն փրփուր:
Կրեմը լցնում ենք 3 սմ տրամագիծ ունեցող կլոր գլխադրով հրուշակեղենային պարկի մեջ: Ջեռոցը մինչ 140 աստիճան տաքացնում ենք: Շերտը 2 կամ 3 մասի ենք կիսում և դնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ, վրան ձևավորում ենք խողովակաձև 4 շերտ մերենգա: Այնուհետև այդ 4 շերտի վրա ավելացնում ենք 3 շերտ, իսկ դրա վրա՝ ևս երկուսը: Թխում ենք 20 րոպե: Մերենգան պետք է դրսից չոր լինի:
- Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը, կակաոն, ջուրը, շաքարավազը, կարագը լցնում ենք կաթսայի մեջ և եփում մինչև ստանանք համասեռ զագված: Թողնում ենք մի քիչ սառչի, այնուհետև լցնում ենք մերենգայի վրա և մի քանի ժամով տեղափոխում սառնարանը:
Ի դեպ, Կրեմբոն Իսրայելում հայտնի տորթ է, որն ըստ էության, բիսկվիթային թխվածքաբլիթ է՝ ծածկված մերենգայով և ջնարակով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hamex a
Շնորհակալ ենք հարգելի Անի 🙂