- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Արագ թխվածքաբլիթ թավայի մեջ
Բաղադրիչներ
- ալյուր - 1.5 բաժակ
- շաքարավազ - 1/3 բաժակ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- թթվասեր - 1/3 բաժակ
- ձվի դեղնուց - 1 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Փոքր ամանի մեջ լավ խառնում ենք թթվասերը, բուսայուղն ու ձվի դեղնուցը: Ավելացնում ենք շաքարավազն ու նորից լավ հարում (կարելի է օգտագործել նաև շագանակագույն շաքարավազ, քանի որ այն ավելի լավ բույր ունի):
- Ավելի մեծ ամանի մեջ մոտ 30 վայրկյան լավ խառնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը, այնուհետև ավելացնում ենք ջրիկ զանգվածն ու խմոր հունցում:
- Արդյունքում ստացվում է հարթ, չկպչուն խմոր:
- Խմորին 2-3 սմ տրամագծով գլանի տեսք ենք տալիս և կտրատում 1 սմ հաստություն ունեցող շերտերով (թխվածքաբլիթի հաստությունը 1 սմ-ից ավել չպետք է լինի, որպեսզի խմորի մեջը հում չմնա):
- Թխվածքաբլիթը 2-3 րոպե թխում ենք չոր թավայի մեջ մարմանդ կրակի վրա (եթե կրակն ուժեղ լինի, երեսը շուտ կչորանա, իսկ խմորի մեջը հում կմնա):
- Բարի ախորժակ:
Թավայի մեջ պատրաստվող այս թխվածքաբլիթները շատ նուրբ են, անուշաբույր ու անուշահամ: Տաք վիճակում նրանք շոռակարկանդակ են հիշեցնում, իսկ հաջորդ օրն ավելի շատ նման են թխվածքաբլիթի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
շատ համեղ և հեշտ ու արագ պատրաստվող բլիթներ ստցվեցին, շնորհակալություն
Սիրելի Անուշ, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ Շնորհակալություն մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)