- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-40 minutes
Էկլերներ եփած կրեմով
Բաղադրիչներ
- Եփովի կրեմի համար՝
- կաթ - 500 մլ
- վանիլին - 1 թ/գդ
- շաքարավազ - 160 գր
- ալյուր - 40 գր
- ձու - 2 հատ
- կարագ - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- Եփովի խմորի համար՝
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- կաթ - 125 մլ
- ջուր - 125 մլ
- ալյուր - 150 գր
- ձու - 4 հատ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 40 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթը շաքարավազի կեսի (80 գր) ու վանիլինի հետ եռացնում ենք: Ամանի մեջ խառնում ենք ալյուրն ու մնացած շաքարավազը (80 գր), ավելացնում ձվերն ու խառնում մինչ համասեռ զանգված ստանալը: Տաք կաթը քիչ-քիչ լցնում ենք ձվային խառնուրդի մեջ՝ արագ-արագ խառնելով, որպեսզի ձուն չմակարդվի: Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ ու դնում մարմանդ կրակին:
- Կրեմը եփելիս հարկավոր է փայտե թիակով անընդհատ խառնել, մինչև որ կրեմը լավ խտանա (5-10 րոպե): Եփված տաք կրեմի մեջ լցնում ենք կարագն ու խառնում այնքան, մինչայն լուծվի:
Զանգվածը ծածկում ենք թաղանթով, այնպես, որ վերջինս կիպ կպչի կրեմի մակերևույթին և մի քանի ժամով տեղափոխում սառնարանը: Արդեն պատրաստ կրեմի մեջ կարելի է ավելացնել հարած սերուցք:
Պատրաստում ենք եփովի խմորը: Կարագը, շաքարավազն ու աղը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում կաթն ու ջուրը: Խառնուրդը դնում ենք կրակին և եռացնում: Հենց որ այն սկսում է եռալ, կրակից վերցնում ենք, ավելացնում 150 գր մաղած ալյուրը և արագ-արագ խառնում, մինչև ստացվի համասեռ զանգված: Խմորը նորից դնում ենք կրակին ու խառնում: Հենց որ խմորը սկսում է կպչել կաթսայի պատերին, վերցնում ենք:
Ձվերը պատառաքաղով թեթևակի հարում ենք, աստիճանաբար ավելացնում դեռ տաք խմորին և արագ-արագ խառնում ենք, որպեսզի չմակարդվի: Պետք է ստացվի հարթ, փայլուն խմոր:
- Ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան և խմորը լցնում հրուշակեղենի համար նախատեսված պարկիկի կամ տոպրակի մեջ ու անկյունը կտրում: Խմորը 10-12 սմ երկարությամբ ու 2 սմ լայնությամբ լցնում ենք տապակի մեջ (բավականաչափ արանքներ թողնելով) և թխում տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:
Էկլերները պետք է բոլոր կողմերից լավ վարդագունեն (թխելու ընթացքում չի կարելի ջեռոցը բացել, այլապես էկլերները չեն ուռչի կամ կդեֆորմացվեն):
- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում կարագն ու լավ խառնում: Թխված ու սառած էկլերները կիսում ենք, մեջը լցնում եփովի կրեմը, վրան քսում շոկոլադե ջնարակը:
- Ահա և վերջ:
Ինչպես տեսնում եք, եփած կրեմով էկլերներ պատրաստելն այնքան էլ դժվար չէ և շատ ժամանակ չի պահանջում, թեև ցանկալի է կրեմը նախօրոք եփել ու պահել սառնարանում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Serucqn inchov kareli e poxarinel?
Արևիկ ջան, կարող եք պատրաստել Էկլերի այս կրեմից, որի համար սերուցք պետք չէ 🙂
http://www.cooks.am/%D5%A7%D5%AF%D5%AC%D5%A5%D6%80-%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D6%80%D5%A5%D5%B4%D5%B8%D5%BE/
Shat shnorhakal em, anpayman kpatrastem
Isk ete serucq@ lini 20 tokos yuxaynutyamb, klini?
Արևիկ ջան, կարող եք օգտագործել նաև 20% յուղայնությամբ սերուցք 🙂
Uremn anpayman kpatrastem u kkisvem ardyunqov. Shat eq ognum mez, shat shnorhakal em u misht hianum em dzer patrastac baxadratomserov.
Արևիկ ջան, անչափ ուրախ ենք, որ վստահում եք մեզ 🙂
Smart thiinkng – a clever way of looking at it.
barev dzez isk aysqanov qani hat ekler klini?
Բարև Ձեզ: Այս չափաբաժնով ստացվում է 15 էկլեր 🙂
,ersi shat hamex er shat havaneci))
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Yup, that’ll do it. You have my apicireatpon.