- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ M&M’s
Բաղադրիչներ
- կարագ - 130գր
- շաքարավազ - 180գր
- ձու - 1 հատ մեծ
- վանիլին - 1/2թ/գդ
- ալյուր - 300գր
- փխրեցուցիչ - 2/3թ/գդ
- աղ - 1/4թ/գդ
- կոնֆետ M&M’S - 100գր
Քայլերի հաջորդականություն
- Սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը հարում ենք շաքարավազի հետ մինչև կրեմանման զանգվածի առաջացումը:
- Ապա ավելացնում վանիլինը, ձուն և կրկին հարում:
Ալյուրը փխրեցուցիչի և աղի հետ անցկացնում ենք մաղով, ավելացնում խմորին,խառնում: Ալյուրի քանակությունը հնարավոր է պահանջվի մի քիչ ավելի շատ կամ քիչ, դրա համար ավելացնում ենք ալյուրը աստիճանաբար՝ հետևելով խմորի կոնսիստենցիային:
- Խմորին ավելացնում ենք M&M’s-ի 2/3-րդ մասը, խառնում, այնուհետև խմորից ձևավորում 25 գնդիկներ, որոնք շարում ենք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
- Գնդիկների մեջ ենք խրում M&M’s-ի մնացած մասը և եփում ջեռոցում 13-15րոպե 200աստիճանում մինչև թխվածքաբլիթների թեթևակի կարմրելը:
Չմոռանաք պատրաստել թխվածքաբլիթ M&M’s-ը ձեր փոքրիկի ծննդյան տոնի առթիվ: Համոզված եղեք, որ այն միանգամից կդառնա քաղցրասեր հյուրերի ամենասիրելի աղանդերը: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHAT LAVNA ES PORCEL EM
Շատ ուրախ ենք 🙂
es el petq e anem
Փորձեք անպայման, շատ համեղ է 🙂
es ayn arel em im mot chi stacvel sakayn karagi poxaren margarinov em arel u chstacvec
Կոնկրետ ինչը չի ստացվել հարգելի Մանե 🙂