- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Կիտրոնով և ելակով լիկյոր
Բաղադրիչներ
- շաքարավազ - 1 բաժակ
- ջուր - 5 բաժակ
- ելակ - 500գր
- հյութ կիտրոնի - 1 բաժակ
- օղի - 1 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Ելակը բլենդերով տրորում ենք, և ստացված խյուսը կիտրոնի հյութի հետ լցնում սառույցով լի սափորի մեջ:
- 1 բաժակ շաքարավազը և 1 բաժակ ջուրը կաթսայում խառնում ենք, դնում կրակին ու տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Ստացված օշարակը սառեցնում ենք և ավելացնում ելակի ու կիտրոնի խառնուրդին: Այնուհետև ավելացնում ենք մնացած սառը ջուրը (4 բաժակ):
- Դե իսկ վերջում ավելացնում ենք օղին:
- Այս համեղ լիկյորը մատուցում ենք կիտրոնի կտորներով: Բարի ախորժակ:
Հետևե՛ք մեր խորհրդին և հատկապես ամառային շոգ օրերին ելակով լիկյոր վայելեք: Համոզված եղեք, որ այն կառույգացնի Ձեզ և կվերականգնի աշխատունակությունը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shorhakalutyun