- Yield: 5 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-35 minutes
Լցոնված սմբուկ
Բաղադրիչներ
- սմբուկ - 8-10 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ (բուլղարական)
- տաքդեղ չիլի - 1 հատ
- սխտոր - 6-7 պճեղ
- ձիթայուղ - 150-200 մլ
- մաղադանոս - 5 ճյուղ
- հյութ կիտրոնի - 4-5 ճ/գդ
- քացախ - 1 ճ/գդ (6%)
- համեմի սերմ - 1 ճ/գդ
- քարրի - 1 ճ/գդ
- զիրա - 0,5 թ/գդ
- պղպեղ չիլի - 0,5 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկը լվանում ենք, չորացնում, վրան ձիթայուղ քսում և դնում ջեռոցի տապակի մեջ (տապակի մեջ պետք է նրբաթիթեղ դնել), եփում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե, մինչև սմբուկները փափկեն:
- Թողնում ենք սմբուկները հովանան, հետո ձեռքով խնամքով պոկում ենք պտղակալները, պոկած տեղին աղ ենք ցանում ու թողնում այդպես 1 ժամ:
Քաղցր ու կծու տաքդեղները կիսում ենք, մաքրում, հետո մանր խորանարդներով կտրատում: Սխտորը ճզմում ենք, այնուհետև մանր կտրատում մաղադանոսը: - Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում աղը, համեմի սերմը, քարրին, զիրան, պղպեղը, կիտրոնի հյութը, քացախն ու 50 մլ ձիթապտղը և սկասում ենք խառնել:
- Սմբուկները կողքից կտրում ենք, աղ ցանում ու լցոնում: Այնուհետև դնում ենք տարայի կամ ստերիլացված բանկայի մեջ, վրան ձիթայուղ ենք լցնում ու տեղափոխում սառնարանը:
- Լցոնված սմբուկները կարող ենք համտեսել 5 օրից:
Լցոնված սմբուկ կարելի է մատուցել թե՛ ճաշին և թե՛ ընթրիքին: Փոքր սմբուկները մատուցում ենք ամբողջությամբ, իսկ մեծերը կարող ենք լայնակի կտրել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: