- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20-25 minutes
Մարինացված շամպինիոն
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500 գ
- քացախ - 60 մլ (9%)
- բուսայուղ - 120 մլ
- սխտոր - 3 պճեղ
- պղպեղ սև հատիկավոր - 10 հատ
- շաքարավազ - 2 թ/գդ
- աղ - 1 թ/գդ
- դափնու տերև (лавровый лист) - 4 հատ
Քայլերի հաջորդականություն
- Շամպինիոնը լվանում ենք, խոշորները 4 մասի բաժանում, միջին չափինները կիսում, իսկ մանրները թողնում ամբողջական:
- Պատրաստում ենք մարինադը: Խառնում ենք քացախը, բուսայուղը, շաքարավազը, աղը, ավելացնում հատիկավոր սև պղպեղն ու դափնու տերևը:
- Սունկը լցնում ենք մարինադի մեջ, ապա ճզմում սխտորը:
- Դնում ենք կրակին և եռալուց հետո խառնելով եփում ևս 5 րոպե: Սկզբում մեզ կթվա, թե հեղուկը քիչ է, բայց շատ շուտով սնկերից բավական շատ հյութ դուրս կգա:
- Սնկերը դնում ենք բանկայի մեջ, քամում ու տեղափոխում սառնարան: 4 ժամ անց կարող ենք վայելել:
Յուրաքանչյուր տանտիրուհու կյանքում լինում են դեպքեր, երբ հյուրերն արդեն շեմին են, և պետք է արագ ինչ-որ բան պատրաստել: Այսպիսի եղանակով մարինացված շամպինիոն ունենալը շատ օգտակար է, քանի որ հաշված րոպեների ընթացքում կարող եք մի քանի կերակրատեսակ պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև
Մի հարց; քացախը, եթե խնձորի լինի, լավ է?
Բարև Ձեզ: Այո, կարող եք խնձորի քացախ օգտագործել: 🙂