- Yield: Անմիջապես
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 60 minutes
Պանիր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը լցնում ենք բազմաեփի բաժակի մեջ, կափարիչը ծածկում ու 10 րոպեով միացնում «Մուլտիխոհարար» ռեժիմը՝ 100 աստիճան (կարելի է նաև այլ ռեժիմից օգտվել հետևելով, որ կաթը չթափվի): Հասցնում ենք եռման և անմիջապես անջատում ծրագիրը:
- Կաթի մեջ քամում ենք կիտրոնի հյութն ու կափարիչը փակում: 30 րոպե պահում ենք «Տաքացում» ռեժիմում, ևս 30 րոպե էլ՝ կափարիչը չբացելով անջատած վիճակում: Այս ընթացքում պետք է կատարվի կաթի լիակատար մակարդում:
- Մեծ տարայի տակ մարլյա ենք փռում, լցնում ենք կաթը, հավաքում մարլյայի եզրերն ու մոտ մեկ ժամով կախում լվացարանի տակ, որպեսզի շիճուկը լրիվ քամվի:
- Շիճուկը քամվելուց հետո զանգվածը մարլյայով դնում ենք համապատասխան ձևամանի մեջ, լավ սեղմում, վրան ծանրություն դնում և թողնում 15-20 րոպե, որպեսզի պանիրն ընդունի ձևամանի ձևը:
- Պանիրը հանում ենք ձևամանից, մարլյան վերցնում ենք ու պանրի վրա աղ և համեմունքներ ցանում: Կարելի է մատուցել անմիջապես:
1.5 լիտր կաթից 200 գրամ այսպիսի պանիր է ստացվում, որը լավ պահպանում է ձևը, իսկ համը շատ նման է Ռիկոտտային:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: