- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Դդումով թավշյա կեքս
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդումը 1 սմ խորանարդիկներով կտրատում ենք, լցնում բազմաեփի կաթսայի մեջ ու «թխվածքի» ռեժիմում եփում 40 րոպե (կարելի է եփել նաև ջեռոցում կամ գոլորշու վրա): Եփված դդումը բլենդերով համասեռ խյուսի ենք վերածում ու հովացնում մինչև սենյակային ջերմաստիճանի:
- Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում վանիլինը, շաքարավազն ու տաքացնում մինչ այն լուծվի: Այս ամենից հոտո հովացնում ենք և հասցնում սենյակային ջերմաստիճանի:
Դդմի գոլ խյուսի մեջ հատ-հատ կոտրում ենք ձվերն ու լավ խառնում: Քիչ-քիչ լցնում ենք կաթնային զանգվածն ու փափկած կարագը: Ավելացնում ենք մաղած ալյուրն ու խառնում մինչև ստացվի համասեռ զանգված:
- Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան, ձևամանին կարագ քսում ու ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու թխում 1.5 - 2 ժամ: Ստուգում ենք լուցկու չոփիկով. երբ այն խմորից չոր դուրս գա, ուրեմն պատրաստ է: Իսկ եթե երեսը սկսի այրվել, ապա պետք է ծածկենք նրբաթիթեղով:
10 րոպե անց կեքսը ձևամանից հանում ենք ու լավ հովացնում:
Ավելի հետաքրքիր կեքս ստանալու համար կարող ենք վրան ցանել շաքարի փոշի կամ ջնարակ լցնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hamove
Անուշ արեք հարգելի Սևակ 🙂