- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25-30 minutes
Բալով թխվածքներ
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 2,5 բաժակ
- աղ - 0,5 թ/գդ
- շաքարավազ - 1 թ/գդ
- կարագ - 225 գր
- ջուր - 1/4 բաժակ
- Լցոնի համար՝
- բալ - 2 բաժակ
- շաքարավազ - 1/4 բաժակ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ
- ջուր - 1 ճ/գդ
- պանիր մասկարպոնե - 150 գր
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- ձվի սպիտակուց - 1 հատ
- կաթ - 2 ճ/գդ
- շաքարավազ - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք ալյուրը, աղն ու շաքարավազը: Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած շատ սառը կարագը: Զանգվածը մանրացնում ենք, որպեսզի ստացվեն խոշոր փշուրներ: Ավելացնում ենք սառը ջուրը, խառնում մինչև այն պահը, երբ խմորի մեջ սկսում են գնդիկներ ձևավորվել: Խմորը գնդում ենք, տափակացնում ու 1 ժամով դնում սառնարանը:
Պատրաստում ենք լցոնը: Բալը կորիզահան ենք անում, լցնում փորքր կաթսայի մեջ և ավելացնում շաքարավազը, օսլան ու ջուրը:
Դնում ենք կրակին, հասցնում եռման ու պարբերաբար խառնելով եփում 5 րոպե: Կրակից վերցնում ենք, թողնում հովանա:
Մասկարպոնեն խառնում ենք շաքարի փոշու հետ:
- Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան:
Սառեցրած խմորը դնում ենք երկու շերտ յուղաթղթի արանքում և գրտնակում: Խմորից սրտիկներ կամ այլ ֆիգուրներ ենք կտրում: Ֆիգուրները դնում ենք ջեռոցի տապակի մեջ, իսկ դրանց մեջտեղում լցնում պանրի զանգվածն ու բալով լցոնը:
Ֆիգուրների վրա դնում ենք երկրորդ շերտ խմորը և եզրերը պատառաքաղով սեղմում: Այնուհետև սպիտակուցն ու կաթը թեթևակի հարում ենք և այդ զանգվածը քսում ֆիգուրների երեսին: Դե իսկ վերջում ավելացնում ենք շաքարավազը և թխում 10-15 րոպե, մինչ ոսկեգունելը:
- Բարի ախորժակ:
Բալով փոքրիկ թխվածքներ կարելի է պատրաստել ընտանիքի համատեղ ջանքերով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: