- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 30-40 minutes
Շոկոլադե տորթ ընկուզային կրեմով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 170 գր
- շաքարավազ - 275 գր
- կակաո - 30 գր
- սոդա - 1 թ/գդ
- բուսայուղ - 120 մլ
- կեֆիր - 120 մլ
- ջուր - 180 մլ
- քացախ - 1 ճ/գդ
- վանիլին - 11 գր
- ձու - 1 հատ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 300 գր
- կարագ - 250 գր
- կրեմ - 500 գր (պնդուկի կամ գետնանուշի)
- Շոկոլադե գանաշի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- շոկոլադ սև - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն հարիչով թեթևակի հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազը: Հետո ավելացնում ենք բուսայուղը, այնուհետև կեֆիրն ու ջուրը: Ձեռքի հարիչով հարում ենք, ավելացնում քացախը և խառնում:
Ալյուրը, կակաոն, վանիլինն ու սոդան խառնում ենք, ավելացնում նախորդ զանգվածին և հարում (կարելի է հարել նաև հարիչով, բայց դանդաղ): Ստացվում է ջրիկ խմոր, որը կարելի է պնդացնել՝ մի քիչ ալյուր ավելացնելով, սակայն այդ դեպքում բիսկվիթն ավելի խիտ ու կոշտ կստացվի:
- 35 х 25 սմ չափսի ձևամանի տակ յուղաթուղթ ենք փռում ու մեջը լցնում խմորը: Խմորը թխում ենք 180 աստիճանում, մինչ որ լուցկու չոփը մտցնելիս չոր դուրս գա: Խմորը չպետք է չորացնենք:
- Բիսկվիթը շրջում ենք սրբիչի վրա և հովացնում (գույնը կարող է շատ մուգ ստացվել՝ կախված կակաոյի տեսակից): Նույն կերպ թխում ենք ևս մեկ բիսկվիթ (եթե թխել ենք երեկոյան, պետք է սպասեք մինչև առավոտ, իսկ եթե թխել եք առավոտյան՝ սպասեք մինչ երեկո):
Բիսկվիթները հորիզոնական կտրվածքով կիսում ենք և ստանում ենք 4 բիսկվիթ: Քանի որ խմորը շատ փափուկ է, բիսկվիթը պետք է վերցնել ոչ թե ձեռքով, այլ սրբիչի օգնութամբ:
- Պատրաստում ենք կրեմը: Սենյակային ջերմաստիճանի կարագը հարիչով հարում ենք և ավելացնում մասկարպոնեն: Հարում ենք (զանգվածը մի փոքր խտանում է) ու ավելացնում պնդուկի կրեմը:
Վերջում նույնպես հարում ենք, կրեմը դնում սառնարան և այնտեղ թողնում ողջ գիշեր:
- Հաջորդ օրը սկսում ենք հավաքել տորթը: Բոլոր շերտերին կրեմ ենք քսում ու դնում իրար վրա:
- Կողքերը նույնպես պատում ենք կրեմով:
- Պատրաստում ենք գանաշը: Մանրացնում ենք շոկոլադը, վրան լցնում տաքացրած սերուցքը, լավ խառնում և ստանում համասեռ զանգված: Հովանալուց հետո լցնում ենք տորթի վրա, տորթը 4-5 ժամով տեղափոխում սառնարան, որպեսզի գանաշը սառչի: Ահա և վերջ:
Ստացվում է աննկարագրելի համեղ ու հագեցնող շոկոլադե տորթ ընկուզային կրեմով: Ի դեպ, սառնարանում տորթը լավ պահպանվում է՝ չի չորանում և կրեմը չի պնդանում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nereceq, stacvac xmory bajanum enq erku masi txum , te nuyn baxadrichnerov evs mek biskvit txum??
Բարև Ձեզ, նույն սկզբունքով պետք է ևս մեկ բիսկվիթ թխեք 🙂
VOR XNDREM KASEQ PNDUKI KREM@ VORNA
Barev dez. Sat snorhakal em ajs bagadratomsi hamar. Sat hamer tgvatq e. Patrastel em arden mi qani angam.
Շատ ուրախ ենք, որ լավ է ստացվել, կեցցեք 🙂
BAREV DZEZ VOR XNDREM KASEQ PNDUKI KREM@ VORNA PATRASTI KA VACHARQUM
VOR XNDREM KASEQ PNDUKI KREM@ VORNA?
VOR XNDREM KASEQ PNDUKI KREM@ VORNA
Шат. Намех. Е.
Շնորհակալություն 🙂
Pnduki kreme da shokon e nuttela kam urish
Բարև Ձեզ, պնդուկի մածուկը կարող եք գնել սուպերմարկետներից 🙂
Usk jerocn petq e naxapes taqacnel?
Բարև Ձեզ, այո, ջեռոցը պետք է նախօրոք տաքացնեք 🙂
Shnohakalutyun?
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Isk karexeq macuni texe smetan lcnel
Ցանկալի է պատրաստել բաղադրատոմսում նշված բաղադրիչներով, որպեսզի ստանաք այնպիսի արդյունք, ինչպիսին մենք ենք ստացել։ ։)