- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե աղանդեր թխվածքաբլիթով
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 400 գր («հոբելյանական» կամ այլ թխվածքաբլիթ)
- կարագ - 200 գր
- խտացրած կաթ եփված - 1 տուփ
- կոնյակ - 100 մլ (ռոմ կամ այլ խմիչք)
- կակաո - 3 ճ/գդ
- շոկոլադ սև - ըստ ճաշակի (կամ կակաո)
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթը բլենդերով մանրացնում ենք՝ ստանալով ավազանման զանգված:
- Սենյակային ջերմաստիճանի կարագը և խտացրած կաթը հարում ենք, ավելացնում կոնյակ, կակաո, աստիճանաբար՝ նաև մանրացրած թխվածքաբլիթը: Լավ խառնում ենք և 2 ժամով դնում սառցախցիկ, որպեսզի զանգվածը կայունանա:
- Եվ այսպես, զանգվածը կայունացել է, արդեն կարելի է գնդիկներ ձևավորել: Շոկոլադե աղանդեր կարող ենք պատրաստել երկու եղանակով՝
Տարբերակ առաջին: Գնդիկները ձևավորում ենք և թաթախում կակաոյի մեջ:
- Պատրաստ է:
- Տարբերակ 2: Գնդիկները ձևավորում ենք և թաթախումկամ հալեցրած շոկոլադի մեջ: Այնուհետև տեղափոխում ենք ենք սառնարան և մի քանի ժամ անց վայելում:
- Ահա և վերջ:
Շատերի կողմից սիրված թխվածքաբլիթով աղանդերը կարող եք վայելել մտերիմների հետ՝ սուրճի սեղանի շուրջը նստած 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: