- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25-30 minutes
Կարտոֆիլով կարկանդակներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սեղանին լցնում ենք ալյուրը, սոդան և աղը: Մեջտեղում փոսիկ ենք անում, լցնում կեֆիրն ու խմոր հունցում (խմորը չպետք է լինի շատ պինդ, ինչպես լինում է խմորիչով կարկանդակի խմորը): Դնում ենք տոպրակի մեջ ու ողջ գիշեր թողնում սառնարանում:
Կարտոֆիլը խաշում ենք: Ավելացնում ենք կարագն ու տաք կաթը, տրորելով խյուսի վերածում, այնուհետև ավելացնում աղը (խյուսը պետք է լինի պինդ և փոքր-ինչ աղի):
- Սեղանին ալյուր ենք ցանում, խմորը բաժանում 50 գրամանոց գնդերի: Գնդիկները գրտնակելով բացում ենք և կենտրոնում դնում 1.5 թ/գդ կարտոֆիլի խյուս:
- Եզրերն ամրացնում ենք:
- Կարկանդակի կարը դեպի ներքև դնում ենք սեղանին ու գրտնակում (հաստությունը պետք է լինի 0.5 սմ):
- Թավան լավ տաքացնում ենք, հետո կրակը պակասեցնելով հասցնում միջին ուժգնության: Կարկանդակները թխում ենք չոր թավայի մեջ, յուրաքանչյուր կողմը 2-3 րոպե, մինչև վարդագունելը:
- Տապակելուց հետո կարկանդակները դնում ենք մաքուր սրբիչի վրա և ծածկում:
- Կարկանդակները տապակելուց հետո երկու երեսին կարագ ենք քսում ու մատուցում թթվասերի հետ:
Այսպիսի կարկանդակներ արժե պատրաստել հատկապես կիրակնօրյա նախաճաշին և ուրախացնել ողջ ընտանիքին: Ի դեպ, լցոնը կարող է լինել ոչ միայն կարտոֆիլով, այլև տապակած կաղամբով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: