Ինչպես արագ մաքրել գետնանուշը

inchpes-arag-maqrel-getnanush@-6

Շատերն են գետնանուշ սիրում, բայց ոչ բոլորը գիտեն՝ ինչպես կարելի է այն արագ մաքրել:

Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում գետնանուշն արագ մաքրելու մի քանի եղանակներ.

  1. Գետնանուշը լցնում եք շիկացած չոր թավայի մեջ և փայտե թիակով խառնելով տապակում։ Այս դեպքում պետք է ուշադիր լինեք, որ գետնանուշը չվառվի։ Պատրաստի գետնանուշը պետք է բաց բեժ գույնի ունենա, իսկ կեղևն էլ բովելու ընթացքում առանձնանա։ Այնուհետև թավան պետք է կրակից վերցնեք, գետնանուշը սառեցնեք ու մաքրեք։
  1. Կարող եք գետնանուշը լցնել տապակի մեջ և 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում թողնեք մոտ 7-10 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո գետնանուշը պետք է սառեցնեք ու մաքրեք։
    inchpes-arag-maqrel-getnanush@-2
  1. Եթե բոված գետնանուշ չեք սիրում, ապա այն դրեք խոր ամանի մեջ և վրան լցրեք եռացրած ջուր։ 5-10 րոպե հետո կարող եք ջրից հանել և մաքրել։

Մաքրած և բոված գետնանուշով կարող եք համեղ թխվածքաբլիթ, գետնանուշով կոնֆետ  և գետնանուշով պաստա պատրաստել։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *