- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35-40 minutes
Կալցոնե
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 480 գր
- աղ - 0,5 թ/գդ
- ձիթայուղ - 4 ճ/գդ
- խմորիչ - 7 գր
- շաքարավազ - 1 թ/գդ
- ջուր - 250 մլ
- Սոուսի համար՝
- լոլիկ - 230 գր (խյուսի վերածված)
- ջուր - 70 մլ
- լոլիկի մածուկ - 90 գր
- աղ - ըստ ճաշակի
- օրեգանո - ըստ ճաշակի
- շաքարավազ - ըստ ճաշակի
- սխտոր - ըստ ճաշակի
- Լցոնի համար՝
- միս խոզի - 300-400 գր (աղացած)
- միս տավարի (աղացած) - 300-400 գր
- սոխ - 1 գլուխ
- պանիր մոցարելլա - 40-70 գր
- աղ - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- ձվի դեղնուց - 1 հատ
- ձիթայուղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ջուրը, շաքարավազը, 1 ճ/գդ ձիթայուղն ու խմորիչը խառնում ենք: Քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրն ու աղը և խմոր հունցում: Ստացված առաձգական խմորը թողնում ենք հասունանա: Ավելացնում ենք մնացած ձիթայուղն ու նորից հունցում:
Պատրաստում ենք սոուսը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք և պարբերաբար խառնելով շոգեխաշում, մինչև խտանա:
Պատրաստում ենք լցոնը: Սոխը, տավարի ու խոզի աղացած մսերը տապակում ենք այնքան, մինչև գրեթե եփվեն: Ավելացնում ենք աղը և խառնում:
- Տապակի մեջ ալյուր ենք ցանում, խմորը բարակ շերտով տարածում ենք և մի կեսի վրա սոուս քսում: Այնուհետև նույն կեսի վրա տարածում ենք լցոնն ու վրան քերած պանիր լցնում:
- Խմորի մյուս կեսը վրա ենք բերում ու եզրերն ամրացնում:
- Ձվի դեղնուցն ու ձիթայուղը խառնում ենք, քսում կալցոնեի երեսին և 15 րոպե թխում 250 աստիճան տաքացված ջեռոցում:
Եթե հետևում եք Ձեր սննդի կալորիաներին, իմացե՛ք, որ 100 գրամ կալցոնե ուտելով ստանում եք 207 կկալ: Իսկ թե որքան ուտել և երբ՝ որոշե՛ք ինքներդ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: