- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Կիսաքաղցր թթու վարունգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Վարունգը լվանում ենք, ծայրերը կտրում, կողքերից փայտեր դնում, իսկ հետո վրան դանակով անկյունային կտրվածքներ ենք անում (փայտերը պահում են, որ վարունգը կտրվի ոչ թե ամբողջովին, այլ կիսով չափ):
- Այս ամենից հետո վարունգները շարում ենք կաթսայի մեջ, վրան 2 ճ/գդ աղ ավելացնում, կափարիչը ծածկում և կաթսան վերև-ներքև թափահարում ու թողնում, որ վարունգի հյութը դուրս գա:
Քունջութը բովում ենք (առանց բուսայուղի), մինչ հաճելի բույր արձակի, այնուհետև ծեծում հավանգի մեջ (կարելի է քունջութի փոխարեն քունջութի յուղ օգտագործել):
Սխտորի պճեղները մանրացնում ենք, խառնում քունջութի, պապրիկայի և չիլի սոուսի հետ:
Տապակի մեջ տաքացնում ենք բուսայուղը, ավելացնում համեմունքները և մի քանի րոպե անց կրակից վերցնում:
- Վարունգների հյութը ճզմելով քամում ենք և քամած վարունգների վրա լցնում համեմունքային խառնուրդը:
- Կաթսայով ջուր ենք եռացնում, մեջը լցնում սոյայի սոուսը, 1 ճ/գդ աղ, 3 կտոր շաքար, քացախ և ստացված խառնուրդը լցնում ենք վարունգների վրա (աղն ու շաքարը կարելի է ավելացնել ըստ ճաշակի):
Երբ աղաջուրը սառչի, կարելի է վարունգներն ուտել, թեև որքան երկար թողնենք աղաջրի մեջ, այնքան ավելի համեղ կլինեն:
Քաղաքից դուրս բացօթյա խնջույքի գնալիս անպայման թթու վարունգ վերցրեք, որը խորովածի հետ շատ համեղ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: