- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 10 minutes
Շոկոլադե ֆոնդան
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 100 գր
- ձու - 2 հատ
- շաքարի փոշի - 4 ճ/գդ
- ալյուր - 2 ճ/գդ
- կակաո - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադն ու կարագը և խառնում այնքան, մինչ ստանանք համասեռ զանգված:
- Առանձին ամանի մեջ լավ հարում ենք ձվի սպիտակուցը, մինչև պնդանա:
- Ավելացնում ենք շաքարի փոշին ու դեղնուցները և նորից լավ հարում:
- Ստացված ձվային զանգվածն ավելացնում ենք հալեցրած շոկոլադին: Թիակով խառնում ենք և ավելացնում ալյուրը (ալյուրն ու ձվային զանգվածը շոկոլադին պետք է ավելացնել այն ժամանակ, երբ շոկոլադն արդեն գոլացած ու սենյակային ջերմաստիճանի հասած լինի):
Գույնի համար մի փոքր կակաո ենք ավելացնում ու նորից թիակով խառնում: Ստացված զանգվածը լցնում ենք թխվածքի ձևամանների մեջ (կերամիկական, սիլիկոնե և այլն), բայց ոչ լիքը, քանի որ զանգվածը եփելիս բարձրանում է:
- Ձևամանները դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 7-8 րոպե: Ժամանակը լրանալուն պես ձևամանները ջեռոցից հանում ենք, հովացնում ու մատուցում գոլ վիճակում:
Շոկոլադե ֆոնդան պատրաստելիս խստորեն հետևեք բոլոր ցուցումներին, որպեսզի արդյունքում ստանաք այն, ինչ ուզում եք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: