- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե մուսս
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 270գր
- շաքարավազ - 4ճ/գդ
- ջուր - 240մլ
- կոնյակ - 3ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խորը կաթսայի մեջ ենք լցնում շոկոլադը, շաքարավազը, ջուրը և կոնյակը: Տեղադրում ենք միջին կրակի վրա, գդալով ինտենսիվ խառնում ենք մինչև միատարր զանգվածի առաջացումը: Այստեղ կարևոր է շատ, որ շոկոլադը շատ չտաքանա, այլապես կառաջացնի գնդիկներ:
- Վերցնում ենք 2 միանման տարաներ, մեկի մեջ լցնում ենք սառույցով ջուր, իսկ մյուսի մեջ՝ միատարր դարձած շոկոլադը: Շոկոլադով տարան դնում ենք սառույցով տարայի վրա և սկսում հարել շոկոլադը:
- Սկզբնական 4-5րոպեում զգալի փոփոխություն չեք նկատի, սակայն հետո զանգվածը կսկսի պնդանալ: Այստեղ կարևոր է, որ չափից ավել պինդ մուսս չստանաք, այլապես շատ դժվար կլինի այն լցնել բաժակների մեջ:
- Արդեն պատրաստի մուսսը լցնում ենք բաժակների մեջ և մատուցում հարված սերուցքի և քերած շոկոլադի հետ:
Եթե որոշել եք մատուցել շոկոլադե մուսս, հաշվի առեք, որ զուգահեռ պետք չէ պատրաստել տորթ, կամ այլ նմանատիպ դեսերտ: Մուսսն ադեն իսկ շատ հագեցնող է:
Փորձեք զուգակցել այս շոկոլադե հրաշքը, ասենք, մրգային աղցանի հետ: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hetaqrqir baxasratoms e. Anpayman kporcem.
Mekel mi xnteanq eli.
Karoxeq dzer kayqum texadrel shokolade chizqeykner. Yes khetevem kayqin.
Naxapes shnorhakalutyun
Բարև Ձեզ: Շատ շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար:
Հարգելի Լուսինե, ահա այստեղ կարող եք գտնել նաև շոկոլադե չիզքեյքի տարբեր բաղադրատոմսեր՝
http://www.cooks.am/?s=+%D5%B9%D5%AB%D5%A6%D6%84%D5%A5%D5%B5%D6%84&Submit=Search+Site