- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Կարամելային պաղպաղակ
Բաղադրիչներ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- ձվի դեղնուց - 5 հատ
- շոկոլադ սև - 100 գր
- վանիլին - 1 թ/գդ
- աղ ծովի - 0,5 թ/գդ
- կաթ - 700 մլ
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազի կեսը լցնում ենք կաթսայի մեջ ու առանց խառնելու տաքացնում, մինչև վերջինս վերածվի մուգ կարամելի: Կրակից վերցնում ենք, ավելացնում աղն ու կարագը, լավ խառնում: Այնուհետև ավելացնում ենք սերուցքը, կաթն ու վանիլինը, կրկին դնում ենք կրակին, լավ խառնում և համասեռ զանգված ստացվելուն պես կրակից վերցնում:
- Հարում ենք դեղնուցներն ու մնացած շաքարավազը:
- Լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին և արագ խառնելով վրան ավելացնում մի փոքր տաք կարամել: Կրկին խառնում ենք ու ավելացնում մնացած կարամելը: Զանգվածը խառնում ենք մինչ խտանալը:
- Զանգվածն անցկացնում ենք մաղով, ծածկում սննդային թաղանթով ու մի քանի ժամով դնում սառնարան (ցանկալի է ողջ գիշեր):
- Սառնարանից հանում ենք, ավելացնում շոկոլադի կտորները, թեթևակի խառնում ու 5 ժամով դնում սառցախցիկ: Յուրաքանչյուր ժամը մեկ հանում ենք ու լավ խառնում:
- Ահա և վերջ:
Խորհուրդ սկսնակ խոհարարներին. Կարամելային պաղպաղակ պատրաստելիս զգույշ եղեք, երբ սերուցքն ու կաթը լցնում եք կարամելի մեջ, քանի որ կարամելը ուժեղ ցայտեր է արձակում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: