- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 15 minutes
Ջնարակապատ փքաբլիթներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 30 գր
- կաթ - 3,5 բաժակ
- խմորիչ - 50 գր
- շաքարավազ - 150 գր
- վանիլին - 90 գր
- դարչին - 1/2 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- ձու - 2 հատ
- ալյուր - 625 գր
- Ջնարակի համար՝
- ազնվամորի - 3–4 հատ
- շաքարի փոշի - 250 գր
- օշարակ մրգային - 2 ճ/գդ (ազնվամորու)
- գունավոր հրուշակեղենային քերուկ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագն ու կաթը խառնում ենք, ավելացնում խմորիչը: Թողնում ենք, որ խառնուրդը ուռչի: Հետո լցնում ենք շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը: Ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնելով ստանում համասեռ զանգված:
Հատ-հատ ավելացնում ենք ձվերը՝ յուրաքանչյուրն ավելացնելուց հետո զանգվածը հարելով: Խմորը լցնում ենք ալյուր ցանված մակերևույթին ու լավ հունցում:
Անուհետև խմորը նորից դնում ենք ամանի մեջ, սրբիչով ծածկում ու 2 ժամ թողնում տաք տեղում:
Փքաբլիթի ձևամանին ձիթայուղ ենք քսում: Խմորը 1 սմ հաստությամբ գրտնակում ենք, շրջաններ կտրում ու դնում ձևամանների մեջ: Սրբիչով ծածկում ենք ու 45 րոպե թողնում տաք տեղում: Ջեռոցը տաքացնում ենք 190 աստիճան և փքաբլիթները թխում 8 րոպե:
- Այնուհետև հանում ենք ջեռոցից ու հովացնում:
- Պատրաստում ենք ջնարակը: Ազնվամորին մաղով անցկացնում ենք, քամված հյութը խառնում շաքարի փոշու հետ, ավելացնում ազնվամորու օշարակն ու խառնում: Փքաբլիթները թաթախում ենք ջնարակի մեջ, հանում ու դնում ցանցի վրա:
- Իսկ վերջում ավելացնում ենք գունավոր հրուշակեղենային քերուկն ու թողնում, որ փքաբլիթները սառչեն:
Ջնարակապատ փքաբլիթներ կարելի է պատրաստել նաև շոկոլադի համով՝ ջնարակի համար օգտագործելով շոկոլադ և կակաո 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: