- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Կաթնաշոռով տորթ թավայի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Ձվերը շաքարավազի և աղի հետ մոտ 5 րոպե հարում ենք՝ մինչև համասեռ զանգված ստանանք: Զուգահեռաբար կրակին ջրով կաթսա եք դնում, որպեսզի կրեմը գոլորշու վրա եփենք (կարող ենք կրակին եփել, սակայն այդպես վառելու հավանականությունը մեծ կլինի):
Կաթը լցնում ենք մեկ այլ կաթսաի մեջ և թույլ կրակի վրա տաքացնում: Այդ ընթացքում շարունակում ենք հարել շաքարավազն ու ձվերը՝ աստիճանաբար ալյուր ավելացնելով:
Եթե կաթն արդեն եռում է, ապա կրակից վերցնում ենք և լցնում դեղնուցներով լի զանգվածի մեջ: Պետք է համասեռ, սպիտակ և ջրիկ զանգված ստանանք, որը դեռևս կրեմի թանձրության չէ:
Զանգվածը լցնում ենք այն կաթսաի մեջ, որտեղ կաթն ենք տաքացրել և դնում գոլորշու վրա:
Շարունակում ենք հարել, իսկ երբ կրեմը թանձրանում է, սկսում ենք առավել ինտենսիվ հարել, որպեսզի գնդիկնր չմնան: Պետք է ստանանք թանձր կրեմ, որը գդալից դժվարությամբ կծորա: Այժմ ավելացնում ենք վանիլինը և խառնում ենք:
- Եվ այսպես կրեմը պատրաստ է, առանց կափարիչը բացելու, սառեցնում ենք՝ ընթացքում խառնելով:
Փափկեցրած կարագը հարում ենք, աստիճանաբար ավելացնում սառած եփովի կրեմին և հարում այնքան, որ համասեռ զանգված ստանանք, այնուհետև կափարիչով ծածկում ենք և մի կողմ դնում:
- Պատրաստում ենք շերտերը: Որպեսզի խմորը ճիշտ կազմության լինի, լավ կլինի կաթնաշոռը մաղով անցկացնել, կամ էլ բլենդերով մանրացնել, ավելացնել ձուն և շաքարավազը (կարող ենք կաթնաշոռը, ձվի և շաքարավազի հետ պատառաքաղով հարել, բայց այդ դեպքում խմորի մեջ գնդիկեր կլինեն):
Սոդան քացախով հանգեցնում ենք և կաթնաշոռի հետ խառնում: Ալյուրը կամաց-կամաց ավելացնում ենք զանգվածին (պետք է միջին թանձրության խմոր ստանանք):
Խմորը 6-8 մասի ենք կիսում՝ կախված թավայի տրամագծից: Ալրապատ սեղանի վրա շրջանաձև շերտեր ենք գրտնակում (որպեսզի շերտերը հավասար լինեն, կարող ենք թավայի տրամագծի չափով աման վերցնել և ամանով կտրել):
- Շերտը դնում ենք նախօրոք տաքացրած տապակի մեջ, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկում և թույլ կրակի վրա երկու կողմից տապակում ենք՝ մինչև վադագունելը: Այդպես թխում ենք բոլոր շերտերը: Պատրաստի շերտերը սառեցնում ենք:
- Եփովի կրեմով կաթնաշոռային շերտերը ձևավորում ենք թարմ ելակով (կարող ենք նաև այլ հատապտուղներ օգտագործել):
Ելակը լվանում ենք, չորացնում և 2 կամ 4 մասի կիսում:
Սկսում ենք հավաքել տորթը: Շերտը դնում ենք ամանի վրա, պատում ենք կրեմով, ծածկում երկրորդ շերտով և կրկին պատում կրեմով, այդպես բոլոր շերտերն իրար վրա ենք շարում, իսկ վրան դնում նախապես կտրատած ելակն ու տորթը 1 ժամով տեղափոխում սառնարանը, որպեսզի կրեմը ներծծվի շերտերի մեջ:
Այս անգամ պատրաստեցինք կաթնաշոռով տորթ թավայի մեջ :
Եթե ավելորդ կալորիաներից չեք վախենում, ապա կարող եք կաթի փոխարեն եփովի կրեմի մեջ 10 տոկոսանոց սերուցք ավելացնել: Իսկ տորթի վերևամասը ձևավորել նաև մանրացված ընկույզով, շոկոլադի կամ կոկոսի քերուկով: Ընկույզն ու կոկոսի քերուկը կարելի է ավելացնել նաև պատրաստի կրեմի մեջ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: