- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Կակաչով և ընկույզով տորթ
Բաղադրիչներ
- Միջուկի համար՝
- ընկույզ - 1/2 բաժակ
- կակաչի սերմ(мак) - 1/2 բաժակ
- Բիսկվիթի համար՝
- շաքարավազ - 200 գր
- ձու - 2 հատ
- թթվասեր - 250 գր
- ալյուր - 160 գր
- փխրեցուցիչ - 3 թ/գդ
- լիկյոր - 2 ճ/գդ
- Կրեմի համար՝
- կարագ - 150 գր
- խտացրած կաթ եփված - 1 տուփ
- Զարդարելու համար՝
- ընկույզ - ըստ ճաշակի
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք միջուկը: Կակաչի սերմերի վրա եռման ջուր ենք լցնում, ընկույզը մաքրում և բլենդերով մանրացնում:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերը շաքարավազի հետ խառնելով գոլորշու վրա տաքացնում ենք:
- Ձվով և շաքարավազով խառնուրդը հարիչով հարում ենք և զգուշությամբ թթվասեր ավելացնում:
- Այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը՝ խառնելով վերից վար շարժումներով:
- Այժմ խմորը 2 մասի ենք բաժանում, մեկի մեջ կակաչի սերմերն ենք լցնում, մյուսի մեջ՝ ընկույզը: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և ջանասիրաբար ձևամանը շարժում ենք, որպեսզի մեջտեղում անցք գոյանա:
- Այնուհետև բիսկվիթները հաջորդաբար մոտ 40 րոպե (յուրաքանչյուրը) թխում ենք. պետք է փայտիկով փորձել, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է: Շերտերը ցանցի վրա սառեցնում ենք:
- Շերտերը թխվելու ընթացքում, պատրաստում ենք կրեմը: Կարագը հարիչով հարում ենք այնքան, մինչև փքուն զանգված ստանանք՝ ընթացքում ավելացնելով խտացրած կաթը: Այնքան ենք հարում մինչև համասեռ զանգված ստանանք: Պատրաստի կրեմը դնում ենք սառնարանը:
Շերտերը փափկեցնում ենք լիկյորով:
Սկսում ենք հավաքել տորթը: Բացվող ձևամանի մեջ դնում ենք առաջին շերտը և վրան տարածում կրեմի կեսը, ինչից հետո դնում ենք երկրորդ շերտը՝ վրան լցնում կրեմի մյուս կեսը:
- Տորթը ձևավորում ենք ընկույզով ու շոկոլադով և մի քանի ժամով դնում սառնարանը:
- Ահա և վերջ:
Այժմ թեյը թրմելու և մտերիմների հետ այսպիսի համեղ ընկույզով տորթ համտեսելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzez, isk kakachi sermeri vra vorqan erman jur e petq lcnel
Բարև Ձեզ Կարինե ջան: Կակաչի սերմի վրա պետք է լցնեք 0.5-1 բաժակ ջուր 🙂
That’s a nicely made answer to a chlngenailg question