- Yield: Անմիջապես
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 18-20 minutes
Երշիկ տավարի մսով և բեկոնով
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 1 կգ
- բեկոն - 150 գր
- սխտոր - 3 պճեղ
- սոխ - 1 գլուխ
- սունկ շամպինիոն - 200 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- խոզի աղիք - թաղանթապատելու համար
- բուսայուղ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը, սխտորն ու բեկոնը կտրատում ենք մանր, իսկ սունկը՝ միջին կտորներով: Լցնում ենք մսի վրա, աղ ու պղպեղ ավելացնում և խառնում:
- Աղիքը լվանում ենք և հագցնում երշիկի համար նախատեսված գլխադրի վրա, լցոնում ենք խճողակով ու երշիկներ ձևավորում:
Երշիկների վրա մի քանի տեղից ատամի փայտիկ ենք մտցնում, որպեսզի թխվելուց կամ տապակվելուց չպայթեն:
Թավայի մեջ 1 ճ/գդ բուսայուղ ենք լցնում և ուժեղ կրակի վրա տաքացնում: Երշիկները բոլոր կողմերից մի քանի րոպե տապակում ենք և դնում տապակի մեջ:
- Տապակը դնում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 18-20 րոպե եփում մինչև երշիկները պատրաստ լինեն: Մատուցում ենք:
Այսպիսով, ստացանք 16 հատ առանց հավելումների երշիկ, որը հարմար է մատուցել կարտոֆիլի խյուսի, կամ պաստայի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: