- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Հատապտղային պաննա-կոտտա
Պաննա-կոտտա իտալերենից թարգմանաբար նշանակում է <եփած սերուցք>: Սերուցքով և վանիլով պատրաստվող այս նրբագույն աղանդերն այսօր կփորձենք պատրաստել հատապտղաին օշարակով:
Բաղադրիչներ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 130 մլ
- կաթ - 130 մլ (3.2%)
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- օշարարակ հատապտղային - 3 ճ/գդ
- ժելատին - 6 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինի վրա մի քիչ կաթ ենք լցնում և թողնում ենք 10 րոպե: Սերուցքը, շաքարի փոշին, վանիլինն ու օշարակը լցնում ենք հրակայուն ամանի մեջ: Սերուցքով զանգվածը դնում ենք գոլորշու վրա և 5 րոպե առանց սերուցքը եռացնելու եփում: Ավելացնում ենք ժելատինն ու մնացած կաթը:
Լավ խառնում ենք մինչև ժելատինը լուծվի և կրակից վերցնում ենք:
- Լցնում ենք փոքր ձևամանների կամ բաժակների մեջ, այնուհետև դնում ենք սառնարանը, որ սառչի:
- Մատուցելուց առաջ ձևավորում ենք հատապտուղներով, ինչպես նաև օշարակ կամ սերուցք ավելացնում:
Որպեսզի աղանդերը ձևամանից հեշտ դուրս գա, պետք է ձևամանը 30 վայրկյան պահենք տաք ջրում, ծածկենք ամանով և շրջենք:
Նշված բաղադրիչներից 2-3 չափաբաժին է ստացվում:
Ի դեպ, պաննա-կոտտա կարող ենք պատրաստել նաև մրգային օշարակով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: