- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-35 minutes
Իտալական հաց ”Չիաբատտա” ջեռոցում
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և խմոր հունցում, միայն թե ալյուրը միանգամից չենք ավելացնում, քանի որ կախված ալյուրի տեսակից, հնարավոր է քանակությունը պակասեցնել կամ ավելացնել: Պետք է ջրիկ ու կպչուն խմոր ստանանք:
5-10 րոպե հունցում ենք (որքան երկար ենք հունցոմ, այնքան հացի որակը բարձր է լինում):
Այժմ ծածկում ենք անձեռոցիկով և 10-12 ժամով տաք տեղ դնում: Եթե ապակյա կափարիչ ունենք, կարող ենք դրանով ծածկել և ընթացքում հետևել, թե խմորն ինչպես է բարձրանում:
Խմորը ծավալով երկու անգամ ավելանում է, և մակերևույթին պղպջակներ են գոյանում:
- Սեղանի վրա սննդային թաղանթ ենք փռում և վրան ջուր և ալյուր ցանում, այնուհետև խմորը դնում վրան:
- Ստացվում է ջրիկ խմոր, որի հետ սակայն, կարող ենք հեշտությամբ աշխատել:
- Խմորի վրա ալյուր ենք ցանում և բատոն ձևավորում (կարող ենք խմորը 2 մասի կիսել և 2 փոքր բատոն պատրաստել):
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում, կարագով պատում և վրան ալյուր ցանում:
Խմորը զգուշորեն տապակի վրա ենք տեղափոխում, ծածկում անձեռոցիկով և 2 ժամով տաք տեղ դնում, որպեսզի լավ հասունանա (ոչինչ, եթե խմորը լավ չի բարձրանում, միևնույն է ջեռոցում այն լավ բարձրանալու է):
- Ջեռոցի ամենաներքևում ջրով լի հրակայուն աման ենք դնում և 220 աստիճան տաքացրած ջեռոցում խմորը թխում 30-35 րոպե: Ահա և վերջ:
- Անչափ համեղ և գեղեցիկ:
Իտալական շատ համեղ հաց , որի խմորը կարող եք գիշերը պատրաստել, իսկ առավոտյան անցնել թխելու գործին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nerecek haci vra inch ka lcrac?
Բարև Ձեզ, հացի վրա ալյուրի մնացորդներն են 🙂
Nerecek harcs urrvace havi hamar,Nerecek isk nerkevi masum inchi hamare harkavor amanov jur dnel?
Ջուրն անհրաժեշտ է, որպեսզի խմորը եփվի գոլորշու վրա 🙂
Shat shnorhakakutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂