- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ ”Ֆրեզիե”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 100 գր
- ալյուր - 50 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 3 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Կրեմի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 200 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 7 ճ/գդ
- կաթ - 500 մլ
- վանիլին - 0.5 թ/գդ
- կարագ - 200 գր
- ժելատին - 10 գր
- Ջնարակի համար՝
- ջուր - 25 մլ
- շաքարավազ - 1 թ/գդ
- մեղր - 50 գր
- խտացրած կաթ - 35 գր
- շոկոլադ սև - 50 գր
- Ինչպես նաև՝
- ելակ - 600 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: 3 ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք: Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և 20 սմ տրամագծով 2 շրջան գծում: Ձվի սպիտակուցները այնքան ենք հարում մինչև պինդ փրփուր ստանանք:
- Անընդհատ խառնելով, ավելացնում ենք 50 գր շաքարավազը:
- Սպիտակուցները պետք է ճիշտ կազմության լինեն, որպեսզի բիսկվիթը բարձր ու օդեղեն լինի: Բայց չափից դուրս հարել պետք չէ, այլապես, չենք կարողանա դեղնուցներով զանգվածի հետ խառնել:
3 ձվի դեղնուցը 50 գր շաքարավազի հետ հարում ենք:
- Ալյուրը, 3 ճ/գդ օսլան և փխրեցուցիչը խառնում ենք իրար և անցկացնում մաղով:
Ալյուրով զանգվածը 3 անգամով լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ՝ յուրաքանչյուր անգամ լցնելուց հետո վերից վար շարժումներով լավ խառնելով:
- Բիսկվիթի խմորը քսում ենք շրջանաձև գծած յուղաթղթերի վրա՝ 0.5 սմ շրջանից դուրս գալով:
- Թխում ենք մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 10-12 րոպե: Պատրաստի բիսկվիթները 20 սմ տրամագծով ձևամանի օղակով կտրում ենք:
- Պատրաստում ենք կրեմը: Ձվերը 100 գր շաքարավազի հետ խառնում ենք, ավելացնում ենք օսլան և կրկին հարում:
Կաթը 100 գր շաքարավազի հետ խառնում ենք և հասցնում եռման աստիճանի, ավելացնում ենք վանիլինը:
- Ձվերով զանգվածը բարակ շիթով լցնում ենք եռացող կաթի մեջ, և անընդհատ խառնելով, եփում ենք կրեմը: Կրակից վերցնում ենք, ավելացնում ենք 100 գր կարագն ու խառնում ենք:
- Ժելատինը սառը ջրում թրջում ենք:
Սննդային թաղանթով կրեմն այնպես ենք ծածկում, որ այն կիպ կպչի կրեմի մակերեսին, և սառեցնում ենք: Սառած կրեմը հարիչով հարում ենք, և ընթացքում ավելացնում ենք 100 գր փափկեցրած կարագը:
Ուռած ժելատինը քամում ենք, 3 ճ/գդ եռման ջրում լուծում, այնուհետև ժելատինը լցնում ենք կրեմի մեջ և կրկին հարում:
- Շերտը դնում ենք սննդային թաղանթով ծածկված ձևամանի մեջ:
50 մլ ջրում խառնում ենք 2 ճ/գդ շաքարավազը և ստացված օշարակով փափկեցնում շերտը:
- Ելակը հորիզոնական 2 մասի ենք կիսում և շարում ձևամանի կողքերով:
- Կրեմի 2/3 մասը լցնում ենք ձևամանի մեջ և ելակները մակերեսին թեթևակի սեղմելով շարում:
- Ծածկում ենք երկրորդ փափկեցրած շերտով և վրան ենք լցնում մնացած կրեմը:
- Տորթը 8 ժամով սառնարանն ենք դնում:
- Պատրաստում ենք ջնարակը: Ջուրը, շաքարավազն ու մեղրը հասցնում ենք եռման աստիճանի և 2 րոպե եփում, կրակից վերցնում ենք, ավելացնում խտացրած կաթն ու շոկոլադը և լավ խառնում ենք, բայց թիակը շատ չենք բարձրացնում, որպեսզի օդի պղպջակներ չառաջանան:
- Ջնարակը սառեցնում ենք և առանց տարածելու լցնում տորթի վրա: Այն պետք է ծորա (ձևամանն այս ու այն կողմ ենք թեքում, որպեսզի ջնարակը հավասարապես տարածվի): Տորթը տեղափոխում ենք սառնարանը:
- Տորթը ձևավորում ենք ելակով և անանուխի տերևներով:
Ի դեպ, ֆրեզիե կարող ենք պատրաստել նաև տոնական սեղանների համար, քանի որ այն շատ համեղ է և շքեղ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: