- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Խնձորով տորթ
Բաղադրիչներ
- Շոկոլադե բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 66 գր
- ալյուր - 50 գր
- կակաո - 16 գր
- բուսայուղ - 30 գր
- կաթ - 36 գր
- Կարամելի համար՝
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 35 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
- Կարամելային մուսսի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 10 գր
- դարչին - 1 թ/գդ
- ժելատին - 10 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
- Կանաչ խնձորով մուսսի համար՝
- խնձոր - 2 հատ
- ռոմ - 1 ճ/գդ
- ժելատին - 10 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- Կարամելացված խնձորների համար՝
- խնձոր - 2 հատ
- շաքարավազ - 50 գր
- կարագ - 25 գր
- դարչին - 1 թ/գդ
- լիկյոր - 1 ճ/գդ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 230 մլ
- ժելատին - 10 գր
- հյութ կիտրոնի - ըստ ցանկության
- Ձևավորման համար՝
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի (դեղին)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք և դեղնուցները 10 գր շաքարավազի հետ մոտ 10 րոպե հարում:
- Լցնում ենք բուսայուղը և կրկին հարում մինչև համասեռ զանգված ստանանք, այնուհետև ավելացնում ենք կակաոյի հետ մաղած ալյուրը և կրկին հարում: Գնդիկներով թանձր խմոր ենք ստանում, որի վրա լցնում ենք կաթն ու խառնում մինչև վերջինս միասեռ դառնա:
- Սպիտակուցները հարում ենք մինչև թեթև փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք մնացած շաքարավազը և շարունակում հարել այնքան, մինչև ստանանք կայուն փրփուր:
- Հարած սպիտակուցը լցնում ենք շոկոլադային խմորի մեջ և վերից վար զգուշորեն խառնում այնպես, որ զանգվածը մնա օդեղեն:
Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, շոկոլադային զանգվածը տարածում վրան և 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 10 րոպե թխում:
- Բիսկվիթը ջեռոցից հանում ենք և թողնում ենք սառչի, այնուհետև 18 սմ տրամագծով 2 շրջան ենք կտրում:
- Պատրաստում ենք կարամելացված խնձորները: 2 մեծ և թթվաշ խնձոր ենք վերցնում, լվանում, սերմերը հանում և 8 մասի բաժանում: Շաքարավազը լցնում ենք տապակի մեջ, որը պարբերաբար շարժում ենք, բայց չենք խառնում, քանի դեռ կարամել չի գոյացել: Ավելացնում ենք կարագն ու դարչինը և խառնում:
- Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ, ավելացնում ենք լիկյորն ու խնձորները և լավ խառնում օշարակի հետ:
Խնձորները լցնում ենք քամիչի մեջ և թողնում, որ ավելորդ օշարակը դուրս գա: Կարամելային օշարակը պահում ենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում շերտերը փափկեցնենք:
- Տորթը հավաքելու համար մատուցարանի վրա բացվող ձևաման կամ 18 սմ տրամագծով սննդային թաղանթով պատած շրջանակ ենք դնում և խնձորները շարում վրան (վերջում տորթը շրջելու ենք, ուստի պետք է խնձորները գեղեցիկ դասավորենք):
- Պատրաստում ենք կանաչ խնձորով մուսսը: 2 խնձորը մաքրում ենք, սերմերը հանում, խորանարդիկներով կտրատում և շաքարավազի, ռոմի և կիտրոնահյութի հետ լցնում բլենդերի մեջ և մանրացնում՝ խյուսի վերածելով (եթե խյուսը համասեռ չէ, ապա անցկացնում ենք մաղով):
- Եթե ժելատինը արագ լուծվող չէ, ապա նախապես մի քիչ ջրում թրջում ենք:
Խնձորով խյուսը տաքացնում ենք մինչև 60 աստիճան, ավելացնում ենք ժելատինը, խառնում մինչև լուծվի և արագորեն, մինչև 25 աստիճան սառեցնում ենք սառցախցիկում կամ սառնարանում:
- Շատ սառը սերուցքը հարում ենք, ավելացնում խնձորով խյուսի մեջ և վերից վար շարժումներով զգուշորեն խառնում:
- Խնձորների վրա ենք լցնում խնձորով մուսսը և հավասարեցնում:
- Շոկոլադե շերտերը փափկեցնում ենք կարամելային օշարակով:
- Խնձորով մուսսը ծածկում ենք շերտերից մեկով (մի քիչ սեղմում ենք, որպեսզի շերտերն իրար կպնեն):
- Պատրաստում ենք կարամելային մուսսի կարամելը: Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ և եփում մինչև ոսկեգույն դառնա, այնուհետև լցնում ենք եռման աստիճանի հասցրած սերուցքը: Զանգվածը խառնում ենք մինչև կարամելը համասեռ դառնա և կրակից վերցնում ենք:
- Ավելացնում ենք դարչինն ու խառնում:
- Մեկ այլ կաթսայի մեջ ենք լցնում ձվերն ու շաքարավազը, խառնում ենք և ավելացնում ենք կարամելը: Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և անընդհատ խառնելով, անգլիական կրեմ ենք եփում՝ զագվածը մինչև 83 աստիճանի հասցնելով: Հենց զագվածը թանձրանում է, կրակից վերցնում ենք և դնում սառը ջրով լի կաթսայի վրա, կամ դատարկում մեկ այլ ամանի մեջ:
- Եթե զանգվածն արդեն 60 աստիճանի է հասել, ավելացնում ենք ժելատինն ու խառնում ենք մինչև համասեռ դառնա:
- Կրեմը հարիչով կամ բլենդերով հարում ենք մինչև գույնը բացանա, համասեռ և օդեղեն դառնա: Զանգվածը սառեցնում ենք մինչև 25 աստիճանի:
Շատ սառը սերուցքը հարում ենք, խառնում ենք անգլիական կրեմին:
- Այնուհետև այդ կրեմը լցնում ենք առաջին շերտի վրա և հավասարեցնում:
- Ծածկում ենք երկրորդ շերտով և առնվազն 1 ժամով տեղափոխում սառնարանը, ինչից հետո հանում ենք, շրջում և ձևամանից ազատում:
Տորթի վրա կարող ենք ջնարակ քսել: 100 գր շաքարավազը 230 մլ ջրի հետ խառնում ենք և կրակի վրա 2-3 րոպե տաքացնում, այնուհետև մինչև 60 աստիճան սառեցնում ենք և ավելացնում ժելատինը: Խառնում ենք, լցնում կիտրոնահյութը, մի քիչ սառեցնում ենք, որ թանձրանա, այնուհետև լցնում ենք տորթի վրա:
- Ցանկության դեպքում կարող ենք վերևամասը ձևավորել սննդի դեղին գունանյութով:
Ի դեպ, շատ համեղ և թեթև խնձորով տորթ է, որը հարմար է մատուցել որևէ հյութի կամ կոմպոտի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: