- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ ”Սպիտակ տրյուֆել”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 6 հատ
- ալյուր - 130 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 15 գր
- կարագ - 50 գր
- շոկոլադ սպիտակ - 50 գր
- փխրեցուցիչ - 1.5 թ/գդ
- շաքարավազ - 160 գր
- Կրեմի համար՝
- շոկոլադ սպիտակ - 400 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 գր
- պանիր մասկարպոնե - 500 գր
- ժելատին - 9 գր
- Կոմպոտեի համար՝
- ելակ - 250 գր
- շաքարավազ - 50 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 12 գր
- ժելատին - 6 գր
- Ջնարակի համար՝
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ
- շոկոլադ սպիտակ - 60 գր
- ժելատին - 3 գր
- Օշարակի համար՝
- ջուր - 50 մլ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- Ձևավորման համար՝
- շոկոլադ սպիտակ - 45 գր
- գունավոր հրուշակեղենային քերուկ - 1 ճ/գդ
- կոնֆետ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Կարագն ու շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև սառեցնում:
Ձվերն ու շաքարավազը դնում ենք գոլորշու վրա և, անընդհատ խառնելով մինչև 30 աստիճան տաքացնում:
- Կրակից վերցնում ենք և մոտ 15 րոպե հարիչի առավելագույն արագությամբ հարում: Եթե քիչ հարենք, բիսկվիթը լավ չի բարձրանա: Պետք է փքուն և կայուն զանգված ստանանք:
- Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը անցկացնում ենք մաղով, 1/3 մասը զգուշորեն հարած զանգվածի մեջ լցնում և թիակով վերից վար շարժումներով շրջանաձև խառնում:
Աստիճանաբար ավելացնում ենք շոկոլադով և կարագով զանգվածի կեսը և խառնում ենք: Պետք է այնպես անենք, որ համասեռ խմոր ստանանք, այլապես բիսկվիթը չի ստացվի:
- Այնուհետև կրկին ավելացնում ենք ալյուրի 1/3 մասը, խառնում ենք, լցնում մնացած շոկոլադային զագվածը, կրկին խառնում և ավելացնում մնացած ալյուրը, ինչից հետո կրկին խառնում ենք:
Պատրաստի խմորը լցնում ենք 22 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե թխում, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանը մինչև 170 աստիճանի ենք հասցնում և ևս 20 րոպե թխում: Ջեռոցի դուռն առաջին 25 րոպեների ընթացքում չենք բացում: Վերջում փայտիկով փորձում ենք, եթե այն չոր է դուրս գալիս խմորի միջից, ուրեմն պատրաստ է:
- Բիսկվիթը ձևամանում սառեցնում ենք, այնուհետև դանակով ձևամանի կողքերով անցնելով հանում:
7-10 ժամ թողնում ենք, ինչից հետո 3 մասի կիսում (տորթի համար 2 շերտ է պետք, երրորդ շերտը կարող ենք սառեցնել կամ կոնֆետներ պատրաստել):
- Պատրաստում ենք կոմպոտեն: Եթե ելակը սառեցված է, ապա հալեցնում ենք և բլենդերով խյուսի վերածում: Ժելատինը սառը ջրում թրջում ենք:
Շաքարավազն ու եգիպտացորենի օսլան խառնում ենք:
Խյուսի մի փոքր մասը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում եգիպտացորենի օսլան, շաքարավազը և լավ խառնում: Անընդհատ խառնելով զագվածը եռման աստիճանի ենք հասցնում և վերցնում կրակից: Ավելացնում ենք ուռած ժելատինը և կրկին լավ խառնում:
- Մնացած խյուսը խառնում ենք զանգվածի մեջ , 0.5 սմ շերտով լցնում 20 սմ տրամագծով ձևամանի մեջ, դնում սառցախցիկի մեջ ու սառեցնում:
- Պատրաստում ենք կրեմը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք, շոկոլադը՝ կտրատում: 3 ճ/գդ սերուցքն առանձնացնում ենք, իսկ մնացածը տաքացնելով հասցնում եռման աստիճանի, լցնում շոկոլադի վրա և 3 րոպե թողնում այդպես:
- Խառնում են մինչև համասեռ զանգված ստանանք: Առանձնացված սերուցքը տաքացնում ենք և ուռած ժելատինը լցնում մեջը: Այնքան ենք խառնում, որ ժելատինը լուծվի: Այնուհետև լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա և լավ խառնում:
- Մասկարպոնեն հարիչով հարում ենք և անընդհատ հարելով լցնում հալեցրած շոկոլադի մեջ:
- Պատրաստում ենք օշարակը: Շերտերը փափկեցնելու համար 50 մլ ջուրն ու շաքարավազը կրակի վրա տաքացնում ենք և խառնում այնքան, մինչ շաքարավազը լուծվի: Ըստ ցանկության կարող ենք նաև ալկոհոլ ավելացնել:
- Հավաքում ենք տորթը:
23 սմ տրամագծով ձևամանը ծածկում ենք սննդային փաթեթով և դնում մատուցարանի վրա: Շերտը դնում ենք ձևամանի մեջ և ներծծում օշարալով (շերտի և ձևամանի միջև 1 սմ ազատ տարածք պետք է մնա):
- Կրեմի 1/3 մասը այնպես ենք լցնում տորթի վրա, որ շերտի և ձևամանի միջև ազատ տարածությունը լցվի: Տորթը 15 րոպեով տեղափոխում ենք սառնարան, այնուհետև հանում ենք և վրան դնում կոմպոտեի շերտը:
- Այս ամենից հետո վրան ենք լցնում կրեմի կեսից շատը, որպեսզի կոմպոտեն ամբողջությամբ ծածկվի կրեմով և կատարյալ հարթ դառնա: 15 րոպեով սառնարանն ենք տեղափոխում, այնուհետև ծածկում երկրորդ շերտով և փափկեցնում օշարակով: Փափկեցնելուց հետո վրան կրեմ ենք քսում և 4 ժամով տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք ջնարակը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք, շոկոլադը՝ կտրատում: Սերուցքից 2 ճ/գդ առանձնացնում ենք, մնացածը տաքացնելով հասցնում եռման աստիճանի, այնուհետև լցնում շոկոլադի վրա և 3 րոպե թողնում: Խառնում ենք մինչև համասեռ զագված ստանանք: Առանձնացված սերուցքը տաքացնում ենք և ուռած ժելատինը լցնում մեջը: Այնքան ենք խառնում, որ ժելատինը լուծվի:
Այնուհետև լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա, լավ խառնում ենք և անցկացնում մաղով (ջնարակի ջերմաստիճանը պետք է 30-35 աստիճան դառնա): - Ջնարակը առանց քսելու, լցնում ենք տորթի վրա՝ տորթը թեթևակի այս ու այն կողմ թեքելով: Ամեն ինչ շատ արագ ենք անում, քանի որ սառած տորթի վրա ջնարակը շուտ է սառչում: Դնում ենք սառնարանում, որպեսզի ջնարակը սառչի:
Վարսահարդարիչով ձևամանի կողքերը տաքացնում ենք և հանում տորթը: - Յուղաթղթից տորթի բարձրության և տրամագծի չափին համապատասխան ժապավեն ենք կտրում: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և լցնում յուղաթղթի վրա, թողնում ենք թեթևակի սառչի, այնուհետև ժապավենը կպցնում ենք տորթի կողքերին: 5-7 րոպեով սառնարանն ենք դնում:
- Զգուշորեն ժապավենը հանում ենք և տորթը ձևավորում հրուշակեղենային քերուկով և կոնֆետով:
Ի դեպ, ”Սպիտակ տրյուֆել ” տորթը կարող ենք ձևավորել ռաֆայելլոյով կամ ցանկացած տեսակի կոնֆետներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: