- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 30 minutes
Մարմելադ գրեյպֆրուտի կեղևից
Բաղադրիչներ
- գրեյփֆրութ - 2 հատ (կեղև)
- հյութ խնձորի - 1 բաժակ
- շաքարավազ - 2 բաժակ
- դարչին - 1.5 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1.5 թ/գդ
- աղ - 0.5 թ/գդ
- ջուր - 2 լ
Քայլերի հաջորդականություն
- Գրեյփֆրուտը 4-6 մասի ենք կիսում և կեղևազատում (եթե կեղևը խոշոր կարողանանք հանել, այդպես ավելի հարմար կլինի, իսկ որպեսզի դառնահամ չլինի, կեղևի փայլուն հատվածը 3-5 մմ խորությամբ քերում ենք):
Կաթսայի մեջ մոտ 2 լ ջուր ենք լցնում, ավելացնում 0.5 թ/գդ աղն ու կեղևը և դնում կրակին: Հասցնում ենք եռման աստիճանի և մոտ 10 րոպե թույլ կրակի վրա եռացնում ենք, այնուհետև գրեյփֆրուտը լցնում ենք քամիչի մեջ, վրան սառը ջուր ու աղ ավելացնում և կրկին եփում: Այս գործընթացը կրկնում ենք 3-4 անգամ, որպեսզի մարմելադը դառնահամ չլինի:
Կեղևը զգուշորեն քամում ենք և գդալով մաքրում գրեյփֆրուտի ներսն ու հարթեցնում:
- Գրեյփֆրուտի կեղևի փայլուն հատվածները կտրում ենք, այնուհետև կտրում 0.5 սմ կտորներով: Ոչ մեծ կաթսայի մեջ ենք լցնում 1 բաժակ խնձորի հյութը, 2 բաժակ շաքարավազը և դնում կրակին: Հասցնում ենք եռման աստիճանի, գոյացող փրփուրը հանում ենք և լցնում կտրած կեղևը (օշարակի մեջ կեղևը չպետք է շատ լինի, որպեսզի ազատ տարածություն լինի և մարմելադն ավելի լավ ստացվի):
Եռալուց 10 րոպե հետո, ավելացնում ենք կիտրոնահյութն ու դարչինը և մուրաբայի պես եփում ենք մինչև թանձրանա և մակերեսին պղպջակներ առաջանան:
Մարմելադներն օշարակից հանում ենք և շարում յուղաթղթի վրա, որպեսզի չորանան (մնացած օշարակը կարող ենք լցնել ապակյա տարայի մեջ և օգտագործել որպես մուրաբա):
- Գործի ենք դնում երևակայությունն ու ձևավորում մարմելադները:
- Ահա և վերջ:
Ի դեպ, կարող ենք ձևավոր մարմելադ կտրել և հարկ եղած դեպքում տորթերը ձևավորել դրանցով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: