- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 35-40 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե տարտ կարամելով
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- ալյուր - 250 գր
- նուշ - 30 գր
- կարագ - 150 գր
- շաքարավազ - 80 գր
- ձու - 1հատ
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 1/4 թ/գդ
- Կարամելային սոուսի համար՝
- շաքարավազ - 70 գր
- կարագ - 10 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 70 մլ
- գետնանուշ - 65 գր
- Շոկոլադե կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- շոկոլադ սև - 350 գր
- Ձևավորման համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- շաքարավազ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խոհանոցային կոմբայնի մեջ ենք լցնում ալյուրը, աղացած նուշը, 150 գր սառեցրած կարագը, 80 գր շաքարավազը, 1 պտղունց աղն ու վանիլինը: Հարում ենք մինչև փշրանք ստանանք, որից հետո ավելացնում ենք ձուն և կրկին հարում մինչև խմորը գնդվի:
- Ձեռքով խմոր ենք հունցում, գնդում, ծածկում սննդային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառնարան: Սառած խմորը գրտնակում ենք, 22 սմ տրամագծով շրջան կտրում և կողքեր ձևավորելով դնում ձևամանի մեջ: Խմորը պատառաքաղով ծակծկում ենք և ևս 30 րոպեով դնում սառնարանը:
- Այդ ընթացքում ջեռոցը մինչև 190 աստիճան տաքացնում ենք: Խմորի վրա յուղաթուղթ ենք դնում, վրան որևէ ծանրություն, օրինակ, լոբի: Թխում ենք 15 րոպե, այնուհետև ծանրությունն ու յուղաթուղթը հանում ենք և 5-7 րոպե խմորը չորացնում:
- Պատրաստում ենք կարամելային սոուսը: Շաքարավազը լցնում ենք ոչ մեծ կաթսայի մեջ և միջին ուժեղության կրակի վրա խառնելով եփում, մինչև սաթի գույն կարամել ստանանք: Ավելացնում ենք կարագը և տաք սերուցքը: Պետք է զգույշ լինենք, քանի որ զանգվածը փրփրելու է: Եթե կարամելի մի մասը կտորներով սառել է, ապա կարամելը տաքացնում ենք, մինչև ամբողջությամբ լուծվի:
- Մեր տարտի վրա ենք լցնում մանր կտրատած աղի գետնանուշը և վրան տաք կարամել լցնում: 1 ժամով սառնարանն ենք դնում, որպեսզի կարամելը սառչի:
- Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: Շոկոլադը կտրատում ենք, 500 մլ սերուցքը եռման աստիճանի հասցնելով տաքացնում ենք, որից հետո լցնում շոկոլադի վրա և մի քանի րոպե թողնում, այնուհետև խառնում ենք մինչև համասեռ դառնա:
- Ջնարակը լցնում ենք կարամելաընկուզային շերտի վրա և գիշերը թողնում սառնարանում:
- Մատուցելուց առաջ, 300 մլ սերուցքը 2 ճ/գդ շաքարավազի հետ հարում ենք և դրանով ձևավորում տորթը:
- Ահա և վերջ:
- Ահա այսպիսին է տորթը կտրած վիճակում:
Ահա այսպիսի շոկոլադե տարտ , որի սերուցքային շերտի վրա կարող ենք կակաոյի փոշի ցանել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: