- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 25 minutes
Կիտրոնով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 170 գր
- շաքարի փոշի - 55 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
- աղ - մեկ պտղունց
- Կրեմի համար՝
- կիտրոն - 2 գր
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 50 գր (եգիպտացորենի)
- ջուր - 150 մլ
- կարագ - 15 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- Մերենգայի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 50 գր
- վանիլին - 1/4 /գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագը մանր կտրատում ենք, խառնում շաքարի փոշու հետ և փայտե թիակով տրորում մինչև համասեռ զանգված ստանալը: Հետո հերթով ավելացնում ենք մյուս բաղադրիչները՝ յուրաքանչյուրն ավելացնելուց հետո խմորը լավ խառնելով:
Խմորը հունցում ենք, սակայն այն դեռ համասեռ չի դառնում: Գնդում ենք, փաթաթում սննդային թաղանթի մեջ ու պահում սառնարանում, ամենաքիչը 2 ժամով (շատ ավելի լավ կլինի, եթե 12 ժամ պահենք):
20 սմ տրամագծով ձևամանը պատում ենք բուսայուղով, ջեռոցը մինչև 190 աստիճան տաքացնում ենք: Խմորն ալրապատ սեղանի վրա գրտնակում ենք և դնում ձևամանի մեջ՝ կողքեր ձևավորելով:
- Խմորը պատառաքաղով ծակծկում ենք և 10 րոպեով դնում սառցարանը, որից հետո ծածկում ենք յուղաթղթով, վրան որևէ ծանրություն դնում, օրինակ լոբի, և շերտը 15 րոպե թխում: Այնուհետև, ծանրությունը հանում ենք և ևս 5 րոպե թխում, մինչև վարդագույն դառնա:
- Պատրաստում ենք կրեմը: Կիտրոնի կեղևը հանում ենք և հյութը քամում: Խառնում ենք 200 գր (կամ ավելի քիչ) շաքարավազի, եգիպտացորենի ալյուրի և 150 մլ սառը ջրի հետ:
- Զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և, անընդհատ խառնելով, միջին ուժեղության կրակի վրա եփում՝ մինչև զանգվածը թաձրանա: Կրակից վերցնում ենք, ավելացնում կարագն ու ձվի դեղնուցները և ևս 10-12 րոպե թույլ կրակի վրա եփում՝ մինչև թանձր կրեմ ստանանք:
- Պատրաստի շերտի վրա ենք քսում կիտրոնով կրեմը և հավասարեցնում:
- Ձվի սպիտակուցները հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք և հարելու ընթացքում գդալով ավելացնում 50 գր շաքարավազը և վանիլինը: Այնուհետև սպիտակուցներով զանգվածը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ:
- Մերենգան պարկով սեղմում ենք կիտրոնով կրեմի վրա: Թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 10-12 րոպե, մինչև մերենգան դառնա վարդագույն:
- Ահա և վերջ:
Ի դեպ, եթե կիտրոնով տորթ եք սիրում,ապա խորհուրդ ենք տալիս փորձել նաև կիտրոնով տորթի այս բաղադրատոմսերը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: