- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Կաղամբով աղցան
Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 450գր
- կաղամբ - 300գր
- վարունգ - 1 հատ մեծ
- եգիպտացորեն պահածոյացված - 400գր
- ձու - 4 հատ
- սոխ կանաչ - 1-2 ճյուղ
- մայոնեզ
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստել բաղադրիչները՝ ձուն խաշել, եգիպտացորենի ջուրը դատարկել:
Կաղամբը մանր կտրատել, համեմել աղով, լցնել աղցանամանի մեջ:
- Վարունգը խորանարդիկներով կտրատել և լցնել կաղամբի վրա:
- Ավելացնել նաև պահածոյացված եգիպտացորենը:
- Ծովախեցգետնի ձողիկները և ձուն խորանարդիկներով կտրատել:
- Ավելացնել մանրացված կանաչ սոխը և մայոնեզը:
- Բոլոր բաղադրիչները լավ խառնել մայոնեզով և մատուցել:
Ծովախեցգետնի ձողիկներով և կաղամբով աղցան պատրաստելու համար ձողիկների փոխարեն հանգիստ կարող եք օգտագործել տանը եփված խեցգետնի պոչիկները:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: