- Yield: 5 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Քաղցր սուջուխ
Բաղադրիչներ
- ալյուր - 7 ճ/գդ
- ջուր - 1 բաժակ
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ընկույզ - 2 բաժակ
- հյութ խնձորի - 2 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Նշված բաղադրիչներով 22 սմ երկարությամբ 5 սուջուխ է ստացվում:
Ընկույզները 2 մասի ենք կիսում, իսկ, եթե մեծ են մի քիչ էլ ենք մանրացնում: Ասեղը երկտակ թելում ենք և հանգույց անում (հանգույցը լավ կլինի հաստ անել, որպեսզի ընկույզները դուրս չգան) և ընկույզներն ասեղով թելի վրա հագցնում (թելի երկարությունը ինքներս ենք որոշում, բայց ամենահարմարը՝ 20-22 սմ է): Ամբողջը շարելուց հետո, ասեղը հանում ենք և թելի մյուս ծայրը կապում: Ընկույզով թելը որևէ փայտիկի կամ մեխի վրա կախում ենք:
- Նույնն անում ենք նաև մնացած ընկույզների հետ:
- Այնուհետև ալյուրը լուծում ենք ջրի մեջ այնպես, որ գնդիկներ չմնան:
- Խնձորի հյութը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազը և դնում կրակին (հյութը կարող է լինել թե պտղամսով, թե առանց):
Զանգվածը եռալուց հետո, կրակի տակն իջեցնում ենք, բարակ շիթով ավելացնում ջրի մեջ լուծված ալյուրը և լավ խառնում, որպեսզի գնդիկներ չմնան (խառնուրդը շուտ է թանձրանում):
- Շարունակում ենք ևս 25 րոպե խառնել, իսկ եթե զանգվածը ջրիկ է ստացվել, մի քիչ ալյուր ենք ավելացնում:
- 5 րոպե խառնելուց հետո կրակի տակն անջատում ենք, այնուհետև ընկույզով թելերը ընկղմում օշարակի մեջ և թիակով օշարակը վրան լցնում:
- Այնուհետև զգուշորեն հանում ենք:
- Այժմ հաջորդաբար թաթախելով սուջուխները կախում ենք որևիցե մի տեղ և տակը թուղթ դնում, որպեսզի օշարակը ծորալուց թափվի թղթի վրա (եթե օշարակը բարակ շերտով է, կրկնակի ենք թաթախում օշարակի մեջ):
- Կախելուց հետո 5 օր պետք է, որպեսզի վերջիններս չորանան, բայց եթե կախել չեք կարող, ապա կարող ենք մարլյայով ծածկելով և չորացնել դրսում:
Ահա և վերջ:
Ի դեպ, քաղցր սուջուխ պատևաստելիս կարող ենք ցանկացած հյութ կամ կոմպոտ օգտագործել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk karox en ayd amen@ aranc xncori hyuti anel
Բարև Ձեզ Լիլիթ ջան, սա խնձորով սուջուխի տարբերակն է և այն ավելացնելը պարտադիր է 🙂
shnorhakalutyun baxadratomsi hamar. isk guyn@ choranaluc heto mgvum e, te inchvor urish exanakov petq e mgecnel?
Նարե ջան, գույնը մի-փոքր մգանում է: 🙂
Nerecek nkarum vor cuyce trvac edpese magnum te vonc?
Բարև Ձեզ, այո, ստացվում է մուգ սուջուխ 🙂
Etence mganum guyn@ nkari mechinic?
Shnorhakalutyun duk shat bari ek
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Cirani hyutov el e lav stacvum,u shpoti mej karevor e mexak darchin gcel tanzifov kapac
Guyni hamar el kareli e shaqaravaz@ dnel krakin bovvi halvi vor mgana
Guyni hamar karox eq naev doshab ogtagircel. Aveli hamex ev tesqov e linum Nare jan
mec shnorhakalutyun! 🙂
Sireli Shef Khoharar jan. Iska alyuri poxarek kareli e ogragorcel voreve ayl ban, orinak` kokosi kam nshi alyur kam jerlatin.
Myus harcs es. Yete ogtagorcenq doshab, orinak, inch chapabajin xorhurd ktaq?
Shnorhakalutyun
Սիրելի Լուսինե, ալյուրի փոխարեն որևէ այլ բան օգտագործել չի կարելի։ Իսկ դոշաբը, կախված տեսակից ու որակից, կարող է լինել 1,5 բաժակ։ Ըստ դրա՝ ջրի քանակը նույնպես պետք է լինի 1,5 բաժակ։ 🙂
Lsel em vor nayev doshanov en patrastum ?