- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 10 minutes
Տորթ սուֆլե ելակով և բանանով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 45 գր
- շաքարավազ - 175 գր
- ձու - 2 հատ
- ալյուր - 75 գր
- փխրեցուցիչ - 0.5 թ/գդ
- շոկոլադ սև - 100 գր (դառը)
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 0.5 թ/գդ
- Սուֆլեի համար՝
- թթվասեր - 245 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 750 գր
- շաքարավազ - 200 գր
- կաթ - 250 գր
- ժելատին - 22 գր
- Ինչպես նաև՝
- ժելե - 1 տուփ
- բանան - 2 հատ
- ելակ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: 27 x 27 սմ քառակուսի կամ 30 սմ տրամագծով կլոր ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և ջեռոցը տաքացնում մինչև 180 աստիճան: Փափկեցրած կարագը 150 գր շաքարավազի, 1 պտղունց աղի և վանիլինի հետ հարում ենք մինչև սպիտակ զանգված ստանանք: 2 փոքր ձու ենք ավելացնում և այնքան հարում, մինչև համասեռ զանգված ստանանք:
- Վրան ենք լցնում փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և զգուշորեն խառնում: Կտրատած շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Հալեցրած շոկոլադը կարագով զանգվածի մեջ ենք լցնում և զգուշորեն խառնում:
- Ստացված զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և հավասարեցնում: (կարող ենք մատները ջրում թրջել և մատներով հավասարեցնել): Թխում ենք 8 րոպե և սառեցնում:
- Պատրաստում ենք սուֆլեն: ժելատինը թրջում ենք սառը կաթի մեջ: Շաքարավազը թթվասերի հետ հարում ենք մինչև վերջինս լուծվի:
- Սերուցքը մեկ այլ ամանի մեջ հարում ենք:
- Թթվասերային զագվածը զգուշորեն խառնում ենք հարած սերուցքի հետ:
- Ժելատինով կաթը թույլ կրակին անընդհատ խառնելով եփում ենք, մինչև ժելատինը լուծվի և տաք կաթն աստիճանաբար լցնում ենք սուֆլեի մեջ՝ զգուշորեն խառնելով:
- Սուֆլեն լցնում ենք շերտի վրա և գիշերը թողնում սառնարանում:
- Ժելեն պատրաստում ենք ըստ տուփի վրա նշված ցուցումների, որպեսզի տորթը ձևավորենք: Բանաններն ու ելակը խոշոր կտրատում ենք և դնում տորթի վրա:
- Այնուհետև վրան ենք լցնում ժելեն և տորթը դնում սառնարանում:
- Պատրաստ է:
Այսպիսով, պատրաստեցինք ելակով և բանանով նրբահամ տորթ սուֆլե 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
NERECEQ INCH E SERUCQ@
Բարև Ձեզ, սերուցքը сливки-ն է, որի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D5%BD%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D6%84-30-35-%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2/