- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Նրբերշիկով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Տաք կաթի մեջ ավելացնել 1թ/գդ շաքարավազը և խմորիչը, թողնել մինչև խմորիչը հասունանա:
Ձուն խառնել մնացած շաքարավազի և աղի հետ:
Կաթի մեջ ավելացնել ձուն շաքարավազի և աղի հետ, սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, խառնել:
Ավելացնել ալյուրը, խմոր հունցել:
- Ստացված խմորը բաժանել 12 հավասար մասի, գնդեր սարքել:
- Գնդերը գլորելով երկարացնել այնքան, մինչև դրանք դառնան նրբերշիկներից 2 անգամ երկար:
- Ստացված խմորները գալարաձև փաթաթել նրբերշիկների շուրջը:
- Ապա շարել պերգամենտային թղթով (կամ ֆոլգայով) և բուսայուղով պատված տապակի վրա:
Ձվի դեղնուցը խառնել 1ճ/գդ ջրի հետ և քսել նրբերշիկների վրա:
Թողնել նրբերշիկները այդ վիճակում 15 րոպե, որպեսզի խմորը բարձրանա:
- Եփել ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:
Իհարկե, նրբերշիկով կարկանդակ այսօր կարելի է գնել ցանկացած հացաբուլկեղենի կրպակում: Սակայն, որպեսզի համոզված լինեք որակի մեջ, միշտ գերադասեք պատրաստել այն տանը: xannonce
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
lawner
ISK ETE KAT CHLCNENQ?
LUSLUS ջան, կաթի փոխարեն կարող ենք տաք ջուր օգտագործել, սակայն խմորը այս դեպքում այդքան փափուկ չի ստացվի 🙂
knereq xmorich@ vorna?
Խմորիչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ`
http://www.cooks.am/ingredients/%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9/
lavn e
Շնորհակալություն 🙂
SHAT SHAT SHNORHAKALUTYUN MEZ LAV NYUTER TRAMADRELU HAMAR , ES PORDZEL EM SHT HRASHQ XMORA STACVEL
Շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը: