- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե-զեֆիրային պաղպաղակ
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 50 գր
- զեֆիր - 100 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300 գր
- պիստակ - 100 գր
- անանուխ - ձևավորման համար
Քայլերի հաջորդականություն
- Սերուցքը, մանրացրած զեֆիրն ու կտրատած շոկոլադը լցնում ենք հրակայուն ամանի մեջ, դնում միջին ուժեղոթյան կրակին և խառնում ենք, որ բաղադրիչնրը լուծվեն (շատ տաքացնել պետք չէ):
- Կաթսան կրակից վերցնում եք, թողնում մի քիչ սառչի, այնուհետև լցնում ենք ձևամանների մեջ: Ձևամանները գիշերը սառցարանում ենք թողնում, բայց 2-3 ժամ անց պաղպաղակի մեջ փայտիկներ ենք մտցնում:
Պատրաստում ենք պիստակով զանգվածը: Պիստակների վրա եռման ջուր ենք լցնում, թողնում 3-5 րոպե, ինչից հետո հեշտությամբ մաքրում ենք: Մաքրած պիստակնրը լցնում ենք չոր տապակի մեջ և 10 րոպե չորացնում, այնուհետև բլենդերով մանրացնում, բայց ոչ շատ մանր:
- Պաղպաղակները 30 վայրկյան պահում ենք ձեռքերի մեջ, որպեսզի հեշտ դուրս գան, այնուհետև հանում բաժակներից, վրան պիստակ ցանում և ձևավորում անանուխով:
- Ահա և վերջ:
- Մնում է միայն վայելենք:
Ի դեպ, նախընտրելի է երեխաներին նման պաղպաղակ հյուրասիրեք, որպեսզի համոզված լինեք, որ հավելումներ չկան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Baraev dzez, shnorhakaluyun baxadratomseri hamar, isk zefir erb enq patrastelu
Բարև Ձեզ, ահա զեֆիրի բաղադրատոմսեր`
http://www.cooks.am/%D5%AD%D5%B6%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A6%D5%A5%D6%86%D5%AB%D6%80/
http://www.cooks.am/%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%A5-%D5%A6%D5%A5%D6%86%D5%AB%D6%80/