- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 1ժ 40 րոպե
- Cook Time: 20 minutes
Նարնջով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ալյուր - 100 գր
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 60 գր
- ջուր - 50 մլ
- հյութ նարինջի - 1 հատ
- կոնյակ - 2 ճ/գդ
- Կրեմի համար՝
- ժելատին - 25 գր
- նարինջ - 1 հատ
- շաքարավազ - 60 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- յոգուրտ դասական - 500 գր
- կոնյակ - 1 ճ/գդ
- Շամպայնի ժելեի համար՝
- ժելատին - 16.25 գր
- նարինջ - 0.5 հատ
- շամպայն - 1 բաժակ
- շաքարավազ - 60 գր
Քայլերի հաջորդականություն
- Տորթը թխելուց մեկ օր առաջ պատրաստում ենք հունական յոգուրտը:
Խորը կաթսայի վրա փռում ենք 4 շերտ մարլյա և վրան լցնում յոգուրտը: Յոգուրտը փաթաթում ենք մարլյայով և ամբողջ գիշեր թողնում սառնարանում: Այս ընթացքում յոգուրտի ջրիկ մասը թափվում է կաթսայի մեջ, իսկ մարլյայի վրա մնում է թանձր հունական յոգուրտը (500 գր սովորական յոգուրտից ստացվում է 250 գր հունական յոգուրտ):Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերը 3 ճ/գդ շաքարավազի հետ մոտ 5 րոպե հարում ենք մինչև փքուն փրփուր ստանանք:
- Ալյուրը անցկացնում ենք մաղով և վերից վար շարժումներով զգուշորեն խառնելով երկու անգամով լցնում հարած ձվերի մեջ: Բազմաեփ սարքը պատում ենք բուսայուղով, լցնում խմորը և հավասարեցնում:
- Թխելու ռեժիմում 20 րոպե թխում ենք: Փայտիկով փորձում ենք, եթե խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն` պատրաստ է: Պատրաստի շերտը 5 րոպե բաժակի մեջ ենք թողնում, այնուհետև բազմաեփ սարքից հանում և ցանցի վրա ամբողջությամբ սառեցնում ենք:
- Պատրաստում ենք օշարակը: 60 գր շաքարավազը խառնում ենք 50 մլ ջրի հետ և խառնելով տաքացնում, մինչև շաքարավազը լուծվի: Թողնում ենք մի քիչ սառչի, այնուհետև ավելացնում ենք 1 նարնջից ստացված հյութն ու 2 ճ/գդ կոնյակը:
- Սառած շերտը 17 սմ տրամագծով կտրում ենք, դնում օղակի մեջ և փափկեցնում օշարակով:
- Պատրաստում ենք կրեմը: Մեկ նարինջը կեղևազատում ենք և մանր կտրատում, իսկ հյութը՝ քամում: Ոչ մեծ կաթսայի մեջ ենք լցնում նարնջի հյութն ու 60 գր շաքարավազը: Խառնելով տաքացնում ենք, մինչև շաքարավազը լուծվի: Ժելատինը լցնում ենք տաք նարնջով հյութի մեջ, խառնում ենք այնքան, մինչև այն լուծվի:
- Սերուցքը, հունական յոգուրտը, նարնջով ու ժելատինով հյութը, նարնջի կեղևը և 1 ճ/գդ կոնյակը լցնում ենք ամանի մեջ և հարում մինչև համասեռ զանգված ստանանք:
- Կրեմը քսում ենք շերտի վրա, մակերևույթը հավասարեցնում, այնուհետև ծածկում և մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Պատրաստում ենք շամպայնով ժելեն: 1/2 բաժակ շամպայնը խառնում ենք 60 գր շաքարավազի հետ և անընդհատ խառնում՝ մինչև շաքարավազը լուծվի, որից հետո ավելացնում ենք ժելատինը և խառնում, մինչև ամբողջությամբ լուծվի:
Թողնում ենք զանգվածը սենյակային ջերմաստիճանի դառնա, այնուհետև ավելացնում ենք մնացած շամպայնը: Կես նարինջը կտրատում ենք բարակ կտորներով և դնում տորթի վրա, որից հետո էլ լցնում ենք շամպայնով ժելեն և տորթը գիշերը թողնում սառնարանում, որպեսզի ժելեն պնդանա:
- Ահա և վերջ:
Այսպիսով, ստացանք շատ համեղ նարնջով տորթ , որը կարող ենք մատուցել մեկ բաժակ հյութի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: