- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40 minutes
Ազնվամորիով թխվածք
Բաղադրիչներ
- կարագ - 150 գր
- շաքարավազ - 0,75 բաժակ
- ձու - 2 հատ
- ալյուր - 1,75 բաժակ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կեֆիր - 200 գր
- ազնվամորի - 150 գր
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք: 19 x 19 սմ քառակուսի ձևամանը բուսայուղով պատում ենք և յուղաթղթապատում: Կարագը նախապես փափկեցնում ենք, շաքարավազի հետ խառնում և հարում այնքան մինչև բաց գույնի կրեմանման զանգված ստանանք:
- Ձվերը հատ առ հատ ավելացնում ենք և յուրաքանչյուրից հետո լավ հարում (պետք է համասեռ զանգված ստանանք):
- Ալյուրը փխրեցուցիչի հետ անցկացնում ենք մաղով և զանգվածի կեսը՝ կեֆիրի կեսի հետ լցնում կարագով խառնուրդի մեջ: Լավ խառնում ենք, այնուհետև ավելացնում մնացած ալյուրն ու կեֆիրը: Այս ամենից հետո արագ և ջանասիրաբար խառնում ենք:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և հավասարապես տարածում ձևամանով մեկ, ինչից հետո մակերևույթը հավասարեցնում ենք:
- Տորթի վրա ենք շարում ազնվամորու հատիկները:
- Թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 40 րոպե: Պատրաստի պիրոգը ջեռոցից հանում ենք և 10 րոպե ձևամանում թողնում, այնուհետև հանում ենք և թխվածքը 20 րոպե ցանցի վրա սառեցնում՝ մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա:
- Վրան շաքարի փոշի ենք ցանում և կտրատում:
Ի դեպ, ազնվամորիով թխվածք պատրաստելիս, եթե թարմ հատապտուղներ չկան, կարող ենք սառեցվածով փոխարինել, իսկ կեֆիրը կարող է ցանկացած յուղայնության լինել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: