- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Չեբուրեկի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խորը կաթսայի մեջ մաղում ենք ալյուրի անհրաժեշտ քանակությունը, ավելացնում աղը, 200 մլ ջուրն ու պատառաքաղով արագ խառնում մինչև գնդիկներ առաջանալը:
Կարագը հալեցնում ենք, հասցնում եռման: Տաք վիճակում լցնում ենք խմորի վրա ու պատառաքաղով արագ խառնում: Ստացվում է շատ փափուկ, նուրբ խմորը, որը գնդում ենք, սննդային թաղանթով փաթաթում ու 1.5-2 ժամով դնում սառնարան:
Խմորը բաժանում ենք 16-18 գնդի:
- Մսին ավելացնում ենք աղացած սոխը, աղը, պղպեղը և սամիթը (ցանկության դեպքում կարող ենք նաև այլ համեմունքներ ավելացնել): Լավ խառնում ենք և ավելացնում 100-150 մլ սառցաջուրը (քանակը կախված է մսի տեսակից, արդյունքում խճողակը պետք է նոսր լինի): Եվս մեկ անգամ խառնում ենք:
- Սեղանին ալյուր ենք ցանում, խմորի գնդերը բարակ գրտնակում, մեջը 1 ճ/գդ խճողակ դնում:
- Ձևավորում ենք չեբուրեկին: Գրտնակած խմորի մի կողմը խճողակի վրայով բերում ենք, միացնում մյուսին: Ստացված կիսաշրջանի եզրերը պատառաքաղով սեղմում ենք:
- Կաթսայի մեջ բավարար քանակությամբ բուսայուղ ենք լցնում, չեբուրեկները դնում մեջը և միջին ուժգնության կրակին տապակում՝ յուրաքանչյուր կողմը 2-4 րոպե:
Դնում ենք ափսեի մեջ, տաք-տաք մատուցում:
Չեբուրեկի պատրաստելիս չմոռանաք մտերիմներին հյուր կանչել. նրանք ըստ արժանվույն կգնահատեն Ձեր ջանքերը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: