- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Պիրոգ կիտրոնի միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: 200 գր ալյուրը մաղում ենք սեղանի վրա, ավելացնում ենք 50 գր շաքարավազը, կես կիտրոնի կեղևը, մանր քերիչով անցկացրած սառը կարագը և արագ դանակով փշրում ենք: Ավելացնում ենք ձուն, կես կիտրոնի հյութը և արագ խմոր ենք հունցում՝ անհրաժեշտության դեպքում 1 ճ/գդ սառը ջուր ավելացնելով:
- Խմորն ալրապատ սեղանի վրա 3 մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք, դնում 25 սմ տրամագծով ձևամանի մեջ և 15 րոպեով տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք միջուկը: Մնացած կիտրոնների կեղևը խառնում ենք 200 գր շաքարավազի հետ և թողնում 15 րոպե:
- Ավելացնում ենք 50 գր ալյուրն ու խառնում, որից հետո լցնում ենք մնացած կիտրոնների հյութը, 4 ձուն, զանգվածը խառնում ենք և 30 րոպեով հանգիստ թողնում:
- Խմորի վրա թուղթ ենք դնում, իսկ վերջինիս վրա էլ` որևէ ծանրություն (լոբի): Այնուհետև ձևամանը 15 րոպեով դնում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Ժամանակը լրանալուն պես ծանրությունն ու թուղթը հանում ենք և պիրոգը 30 րոպեով թխում 160 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պիրոգը սառեցնում ենք ձևամանի մեջ:
Ահա այսպիսի հեշտ պատրաստվող պիրոգ կիտրոնի միջուկով , որը հրաշալի լրացում է 1 բաժակ տաք թեյի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: