- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ ”Նապոլեոն”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Սառը ջուրը, ձվերը, աղն ու քացախը խառնում ենք իրար և մի կողմ դնում:
- Ալյուրը լցնում ենք սեղանի վրա, այնուհետև ավելացնում ենք քերած կարագը և տրորում:
- Այնուհետև լցնում ենք ջրով և քացախով զագվածը և արագ խմոր հունցում, որից հետո սննդային թաղանթով ծածկում ենք և 2 ժամով տեղափոխում սառնարան:
- Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը: Կաթսայի մեջ ենք լցնում կաթը, այնուհետև ավելացնում շաքարավազը և կաթսան դնում կրակին և անընդհատ խառնում ենք մինչև շաքարավազը լուծվի, որից հետո կրակի տակն իջեցնում ենք և թողնում կաթը տաքանա:
- Ամանի մեջ ենք լցնում ձվերը, ավելացնում ենք ալյուրն ու խառնում մինչև համասեռ զանգված ստանանք: Այնուհետև ձվերով զանգվածի մեջ ենք լցնում 2 գդալ կաթը, խառնում և կրկին 2 գդալ կաթ ավելացնում, որից հետո խառնում ենք և զանգվածը կաթսաի մեջ լցնում: Կաթսան դնում ենք կրակին և անընդհատ խառնելով կրեմը եփում, մինչև զանգվածը թանձրանա:
Կրակից վերցնում ենք և անհրաժեշտության դեպքում մաղով անցկացնում, որից հետո ավելացնում ենք 20 գր կարագը և վանիլինը ու խառնում, ինչից հետո զանգվածը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ: Կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք և թողնում սենյակային ջերմաստիճանի դառնա:
- Սառած կրեմի մեջ ենք լցնում հարած սերուցքը, խառնում և դնում սառնարանում:
- Խմորը, 2 ժամը լրանալուն պես, սառնարանից հանում ենք, 90 գրամանոց գնդերի կիսում և տեղափոխում սառնարան: Սառնարանից հատ առ հատ հանում ենք և 20 սմ տրամագծով շրջանաձև գրտնակում: Ավելորդ եզրերը կտրում ենք և շերտերի հետ միասին թխում (կտրված եզրերը փշրելու ենք տորթի վրա):
- Հավաքում ենք տորթը: Շերտերը պատում ենք կրեմով, վերևամասն ու կողքերը կրեմով պատելուց հետո պատում փշրանքով: Գիշերը սառնարանում ենք թողնում:
- Բարի ախորժակ:
- Ահա և վերջ:
Ի դեպ, Նապոլեոն խմորեղենը ֆրանսիական ծագում ունի, բայց այն հայտնի է ամբողջ աշխարհում: Ենթադրվում է, որ այն անվանակոչվել է Նապոլեոն Բոնապարտի պատվին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
просто прелест
Շնորհակալ ենք Լիլիթ ջան 🙂
karox em dzes mi ban xndrem, tort SPARTAK baxadratoms kgrek
Բարև Ձեզ: Ահա խնդրեմ տորթ Սպարտակի բաղադրատոմսը՝
http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF/