- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Չիզքեյք JUNIOR’S-ից
Բաղադրիչներ
- պանիր մասկարպոնե - 907 գր
- շաքարավազ - 438 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 32 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 180 գր
- ձու - 5 հատ
- ալյուր - 64 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 2 գր
- վանիլին - 1 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- կարագ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- 23 սմ տրամագծով ձևամանը պատում ենք կարագով, փաթաթում փայլաթիթեղով, որպեսզի հատակի հատվածում անցքեր չլինեն: 64 գր ալյուրը, փխրեցուցիչն ու աղը մաղով անցկացնում ենք:
- 3 ձվի դեղնուցները հարիչի բարձր արագությամբ հարում ենք՝ աստիճանաբար 70 գր շաքարավազ ավելացնելով: Այնուհետև լցնում ենք վանիլինի կեսը. պետք է փքուն բաց դեղնավուն զանգված ստանանք:
- Ալյուրով զանգվածը մեկ անգամ էլ մաղում ենք դեղնուցներով զանգվածի մեջ:
- Ալյուրը թիակով զգուշորեն խառնում ենք, որից հետո ավելացնում 2 ճ/գդ հալեցրած կարագը:
- Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում 3 ձվի սպիտակուցները և բարձր արագությամբ հարելով, աստիճանաբար 20 գր շաքարավազ ավելացնում: Այնքան են հարում մինչև պինդ փրփուր ստանանք:
- Ապիտակուցների 1/3մասը լցնում ենք խմորի մեջ, խառնում, այնուհետև ավելացնում մնացած սպիտակուցները:
- Ստացված զանգվածը տարածում ենք ձևամանի մեջ:
- Թխում ենք 10 րոպե՝ նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Շերտը ձևամանի մեջ ենք թողնում, որ սառչի:
- 200 գր մասկարպոնեն 60 գր շաքարավազն ու օսլան լցնում ենք մեծ ամանի մեջ և հարիչի նվազագույն արագությամբ մոտ 3 րոպե հարում՝ մինչև կրեմանման զանգված ստանանք:
- Ավելացնում ենք մնացած պանիրը և հարիչի արագությունը բարձրացնում:
- Զանգվածի մեջ ենք լցնում կիտրոնահյութը, մնացած շաքարավազն ու վանիլինը: Շարունակում ենք հարել և ընթացքում հատ առ հատ ավելացնում ենք ձվերը:
- Ավելացնում ենք սերուցքն ու հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
- Զագվածը լցնում ենք շերտի վրա, որը ձևամանի մեջ է:
- Ձևամանը գոլորշու վրա ենք դնում և 1 ժամով տեղափոխում մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Պատրաստի չիզքեյքը առնվազն 4 ժամով սառնարանն ենք դնում:
- Ահա և վերջ:
Ի դեպ, եթե չիզքեյք եք սիրում, ապա առաջարկում ենք ծանոթանալ նաև չիզքեյքների հետևյալ բաղադրատոմսերին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: