- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Թթվասերով և կեռասով ժելե
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ժելեի երկու տեսակների համար նախատեսված ժելատիններն առանձին թրջում ենք. թթվասերային շերտինը՝ 4 ճ/գդ ջրում, հատապտղային ժելեինը՝ 4 ճ/գդ բալի հյութում:
Պատրաստում ենք թթվասերային ժելեն: 50 մլ սերուցքը լցնում ենք առանձին տարայի մեջ, մնացած սերուցքը, թթվասերն ու շաքարավազը հարում այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալչի, իսկ զանգվածի ծավալը երեք անգամ մեծանա:
Ուռած ժելատինը հալեցնում ենք միջին ուժգնության կրակին, անընդհատ խառնելով ավելացնում ենք մի կողմ դրած 50 մլ սերուցքը: Հետո ամբողջ խառնուրդը լցնում ենք սերուցքաթթվասերային զանգվածի մեջ՝ վերջինս անընհատ հարելով:
Զանգվածը լցնում ենք բաժակների մեջ ու դնում սառնարանը: - Պատրաստում ենք հատապտղային ժելեն: Կեռասի հատիկները կիսում ենք, կորիզները՝ հանում: Բալի հյութը հասցնում ենք եռման, մեջը գցում ուռած ժելատինը: Խառնում ենք այնքան, մինչև լուծվի և թողնում ենք հովանա:
Թթվասերային զանգվածով բաժակները սառնարանից հանում ենք, վրան շարում հատապտուղները:
- Լցնում ենք բալի ժելեն:
- Նորից դնում ենք սառնարանը և սառեցնում 2-3 ժամ:
Սառեցրած հատապտղային ժելե պատրաստելը հատկապես արդիական է ամռանը, երբ ամեն րոպե ուզում ենք զովացուցիչ ու վիտամինային աղանդերներ ուտել: Եկեք չզլանանք և ուրախացնենք թե՛ մեզ ու թե՛ մեր մտերիմներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: