- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Հավի մսով և լոլիկով աղցան
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 2 հատ
- լոլիկ - 2 հատ
- ձիթապտուղ սև - 80գր
- նեխուր - 3 ճյուղ
- քացախ - 1ճ/գդ
- սոխ կանաչ - 2 ճյուղ
- ձիթայուղ - 3ճ/գդ
- սխտոր - 1 պճեղ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը համեմել աղով, պղպեղով և տապակել բուսայուղով պատված թավայի մեջ: Այնուհետև կտրատել կրծքամիսը բարակ ձողիկներով:
- Կտրատել նաև սոխը, նեխուրը, լոլիկը, ձիթապտուղը և լցնել աղցանամանի մեջ:
- Սոուսի պատրաստման համար խառնել քացախը, ձիթայուղը, համեմել ամբողջը աղ ու պղպեղով, վրան ճզմել սխտորը:
- Ստացված սոուսը լցնել աղցանի զանգվածի վրա և լավ խառնել:
Այս հավի մսով և լոլիկով գույնզգույն աղցանն աշխատեք մատուցել մեծ և ոչ խորը սպասքի մեջ: Այդպես ավելի ճիշտ կընդգծվեն նրա գույները:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: