- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Նորվեգական տորթ ”VERDENS BESTE KAKE”
Բաղադրիչներ
- Բիսկիթի համար՝
- կարագ - 100 գր
- եղեգնաշաքար - 120 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- կաթ - 3 ճ/գդ
- ալյուր - 160 գրվ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Մերենգայի համար՝
- ձվի սպիտակուց - 4 հատ
- եղեգնաշաքար - 200 գր
- աղ - 1 պտղունց
- Ինչպես նաև`
- նուշ - 80 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
Քայլերի հաջորդականություն
- Փափկեցրած կարագը մանր շաքարավազի հետ հարում ենք մինչև սպիտակի: Հատ առ հատ ավելացնում ենք դեղնուցները, լցնում ենք կաթը, մաղով անցկացրած ալյուրն ու փխրեցուցիչը: Երկար չենք հարում. պետք է միայն բաղադրիչներն իրար խառնվեն: Բավական կպչուն խմոր ենք ստանում: 20 X 30 չափսի ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում:
- Պատրաստում ենք մերենգան: Սառած սպիտակուցները 1 պտղունց աղի հետ հարում ենք մինչև խոշոր պղպջակներ առաջանան, այնուհետև ավելացնում ենք շաքարավազն ու այնքան հարում մինչև պինդ փրփուր ստանանք:
- Մերենգան գդալով կամ հրուշակեղենային պարկով լցնում ենք խմորի վրա:
- Մերենգայի վրա բոված նուշ ենք ցանում և 175 աստիճան տաքացրած ջեռոցոմ 30 րոպե թխում:
- Շերտը կիսում ենք 2 հավասար մասի. մեկի վրա հարած սերուցք ենք լցնում և ծածկում երկրորդ շերտով:
- Մատուցելուց առաջ տորթը 1 ժամ սառնարանում ենք թողնում:
- Տորթը պատրաստի վիճակում ահա այսպիսին է:
Այսպիսի համեղ տորթ պատրաստելուց հետո հարկավոր է մտերիմներին համախմբել թեյի սեղանի շուրջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzes karox em imanam փխրեցուցիչ ruseren vonc ek asum u da incha
Բարև Ձեզ, փխրեցուցիչը разрыхлитель теста-ն է, որն ինչպես և սոդան, օգնում է թխվածքին ավելի լավ բարձրանալ, ունենալ նուրբ և թեթև կառուցվածք 🙂