- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ Բաունտի
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 80գր
- կակաո - 20գր
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 120գր
- փխրեցուցիչ - 1/2թ/գդ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 10ճ/գդ (խմորը ներծծելու համար)
- Միջուկի համար՝
- կոկոսի քերուկ - 150գր
- շաքարավազ - 100գր
- կարագ - 100գր
- կաթ - 200մլ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ - 4ճ/գդ
- կակաո - 4ճ/գդ
- կարագ - 50գր
- կաթ - 100մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Դրա համար ձուն լավ հարում ենք շաքարավազի հետ 5-7րոպե մինչև զանգվածի ավելանալը և սպիտակելը:
- Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը խառնում ենք, ապա մաս առ մաս ավելացնում հարված ձվով զանգվածի վրա՝ խառնելով ներքևից վերև:
- Ձևամանը (մոտավորապես 20սմ տրամագծով) պատում ենք պերգամենտային թղթով, ապա մի քիչ բուսայուղով, վրան լցնում խմորը: Թխում ենք ջեռոցում 20-25րոպե 200 աստիճանում: Պատրաստի բիսկվիթը թողնում ենք սառչի 2-3ժամ:
- Պատրաստում ենք միջուկը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում կաթը, ապա ավելացնում կարագը և շաքարավազը: Դնում ենք կրակի վրա, սպասում կարագը հալչի, որից հետո ավելացնում ենք կոկոսի քերուկը, խառնում: Հասցնում ենք եռման վիճակի և եփում 10-15րոպե՝ պարբերաբար խառնելով զանգվածը: Ընթացքում զանգվածը պետք է պնդանա, քանի որ կոկոսի քերուկը պետք է ներծծի կաթը կարագի հետ և փափկի: Պատրաստի միջուկը դնում ենք կողքի վրա սառչելու:
- Բիսկվիթը կտրում ենք մեջտեղից՝ ստանալով 2 շերտ:
- Մի շերտը դնում ենք մեծ ափսեի վրա, վրան շաղ ենք տալիս 5ճ/գդ սերուցքը:
- Այնուհետև լցնում ենք ամբողջ միջուկը: Քանի որ միջուկը բավականին շատ է ստացվում, ուստի գդալով պետք է այն զգուշորեն տարածել բիսկվիթի ամբողջ մակերեսով՝ գդալով մի քիչ սեղմելով զանգվածը:
- Բիսկվիթի երկրորդ շերտը նույնպես ներսի կտրված կողմից ներծծում ենք 5ճ/գդ սերուցքով, ապա ծածկում դրանով բիսկվիթը:
- Պատրաստում ենք ջնարակը: Փոքրիկ կաթսայի մեջ ենք լցնում դրա համար նախատեսված բոլոր բաղադրիչները: Տեղափոխում ենք կրակի վրա և խառնելով եփում մինչև միատարր դառնալը և պնդանալը: Տաք ջնարակը լցնում ենք տորթի վրա և հավասարաչափ տարածում ողջ մակերեսով:
- Պատրաստի տորթը տեղափոխում ենք սառնարան 3 ժամով, որից հետո միայն անցնում համտեսելուն:
Ի դեպ, եթե որոշել եք Տորթ Բաունտի պատրաստել, առանձնակի ուշադրություն դարձրեք կոկոսի քերուկի ընտրությանը: Կարելի էր խորհուրդ տալ օգտագործել բնական կոկոս, բայց եթե ուզում եք ստանալ հենց բաունտիի բույրը, ստիպված եք օգտագործել կոկոսի պատրաստի քերուկ, քանի որ այնտեղ կան հավելումներ, որոնք ապահովում են Բաունտի կոնֆետի բնութագրական համը:
Իսկ թարմ կոկոսն ունի շատ մեղմ բույր: Այն տեղին է օգտագործել մի շարք այլ բաղադրատոմսերում, որոնք շուտով կհայտնվեն այստեղ: Հետևեք մեր կայքին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHAT HAMEX BAGHADRATOMS E, INCHPES MISHT AMENALAV@ COOKS.AM KAYQIC 🙂
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
SHAT LAVNA
🙂
Lavner
Շատ հետաքրքիր տորթ ստացվեց: Իսկական բաունտի՝ բաունտիի սիրահարների համար:
Հարգելի Նելլի, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է ելել 🙂
Isk serucq@ slivkan e
Բարև Ձեզ Անահիտ ջան: Այո, սերուցքը сливки-ն է 🙂
serucq@ petqe taqacnel nor qsel
Shat havaneci, amanorin anpayman kpatrastem…
Պատրաստեք Զառա ջան 🙂
Patrasteci shat lav u hamex stacvec, miayn chaperov poqre, harkavor e baxadrichnery krknapatkel
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
isk xmor@ pind e linelu
Բարև Ձեզ, խմորը ցանկալի է միջին պնդության անել, որպեսզի ավելի օդեղեն ու համեղ լինի 🙂
patrasteci ev shat hamex stacvec xorhurd em talis pordzel…u ashxateq vor aman@ vori mej epum eq hnaravorins poqr lini vor shat bardzrana
Բարև Ձեզմ ուրախ ենք, որ հավանում եք 🙂
mmmmmmm isk@ indz hamar e…like,like,like…
Shat hrashali baxadratoms er,hamex klini vstah em
Փորձեք ու մեզ էլ տեղեկացրեք արդյունքի մասին, սիրելի Տանյա:
shat haskanali er grvac, hrashali er…
nercek bayc im jeroci tapake bavakanin mece ats baxadratomsov kbavakanacni
Սիրելի Աննա, ձևամանը պետք է լինի մոտավորապես 20 սմ տրամագծով, որպեսզի խմորը բավականացնի ու ստացվի այնպիսի տորթ, ինչպիսին պատկերված է նկարում։ ։)
Barev dzez es patrasteci xmor@ barcracav hero ijav jeroci mej inchic klini
Սիրելի Մարիանա, կարող է լինել միայն ժամանակից շուտ հանելու արդյունքում։ Երբ այն վիզուալ արդեն պատրաստ է, պետք է ջերմաստիճանը մի փոքր էլ իջեցնել և շարունակել թխել ևս 10-20 րոպե։ Սա վերաբերվում է հիմնականում բոլոր խմորներին (իհարկե, օրինակ, լավա քեյքին սա չի վերաբերում)։
Նյամ-նյամ։ Ուտենք՝ չաղանանք։